Ի՞նչ վտանգ կարող են ներկայացնել ChatGPT-ի նման չատբոտերը

29 ապրիլի, 2023  15:10

Խելացի չատբոտերը, ինչպիսին է այսօր հայտնի ChatGPT-ը, շատ նոր հնարավորություններ են ստեղծում մեզ համար՝ օգնելով ավտոմատացնել բազմաթիվ առաջադրանքներ և խնայել շատ ժամանակ: Այնուամենայնիվ, T1 Group-ի տեխնոլոգիական զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Անտոն Յակիմովի խոսքով, այս չատբոտերը նաև նոր հնարավորություններ են բացում կիբեռհանցագործների համար։

Նրա խոսքով՝ չատբոտերը կարող են «օգնել» հանցագործներին ցանկացած տվյալներից հանել իրենց անհրաժեշտ ինֆորմացիան, ինչպես նաև վերլուծել այն։

«ChatGPT-ի խնդիրն ու վտանգն այն է, որ չատբոտը հեշտությամբ կարող է տեղեկություն տրամադրել, թե ինչպես ստեղծել վնասակար կոդ, վիրուս կամ ծրագիր»,- Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է մասնագետը։

Նա հավելել է, որ նման չատբոտերի հիմքում ընկած նեյրոցանցի տեխնոլոգիան կիբեռհանցագործների համար հեշտացրել է իրենց զոհերին գտնելու և հետագայում նրանց անձնական տվյալները գողանալու գործը: Արդյունքում, խարդախները մոդիֆիկացնում են իրենց հարձակումները արհեստական ​բանականության օգնությամբ, ինչը դժվարացնում է դրանց կանխարգելումն ու սպառնալիքներին դիմակայելը։

Ինքը՝ ChatGPT-ը, NEWS.am Tech-ի հարցին ի պատասխան նշել է, որ կիբեռհանցագործներն իսկապես կարող են օգտագործել իր տրամադրած տեղեկությունը կամ ցանկացած այլ լեզվական մոդել իրենց նպատակների համար։

«Կարևոր է հիշել, որ արհետական բանականության մոդելները պարզապես գործիքներ են, և ինչպես ցանկացած այլ գործիք, դրանք կարող են օգտագործվել լավ կամ վատ նպատակների համար՝ կախված օգտագործողի մտադրությունից: Միևնույն ժամանակ, մշակողները և հետազոտողները մշտապես աշխատում են բարելավելու անվտանգության միջոցները և զարգացնելու համար արհեստական բանականության տեխնոլոգիայի էթիկական սկզբունքները:

Կարևոր է, որ օգտատերերը տեղյակ լինել հնարավոր ռիսկերի մասին և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն իրենց տեղեկություններն ու տվյալները պաշտպանելու համար»,- ասել է չատբոտը։


 
 
 
 
  • Արխիվ