Ինչպե՞ս հասկանալ, որ նոթբուքը կամ համակարգիչը փոխելու ժամանակն է

11 սեպտեմբերի, 2022  17:07

Ցանկացած էլեկտրոնային սարք՝ լինի դա սմարթֆոն, պլանշետ, նոթբուք կամ սովորական՝ սեղանի համակարգիչ, ունի օգտագործման որոշակի ժամկետ, եւ ժամանակի ընթացքում դրա արտադրողականությունը վատթարանում է։ Կարող են ի հայտ գալ նաեւ նոր ծրագրային ապահովման հետ համատեղելիության խնդիրներ, որոնք եւս բարդացնում են սարքի աշխատանքը։

Ինչպե՞ս հասկանալ, որ նոթբուքը կամ համակարգիչը փոխելու ժամանակն է։

Նոթբուքի կամ համակարգչի օգտագործման իդեալական ժամկետ

Համարվում է, որ նորմալ նոթբուքը կամ համակարգիչը պետք է աշխատի առնվազն 3-5 տարի: Իրականում շատ բան կախված է նրանից, թե ինչպես եք օգտագործում: Պատշաճ խնամքի դեպքում լավ նոթբուքը կարող է ծառայել մինչեւ 6-8 տարի: Ինչ վերաբերում է համակարգիչներին, ապա դրանք սովորաբար ավելի երկար են աշխատում, քան նոթբուքերը, ավելին, դրանց առանձին մասերն ու բաղադրիչներն ավելի հեշտ են թարմացվում։

Ի՞նչ գործոններ կարող են ազդել նոթբուքի կամ համակարգչի աշխատանքի ժամկետի վրա

Որակ

Առաջին տեղում, իհարկե, որակն է։ Թանկ սարքը կծառայի ավելի երկար, քանի որ այն հագեցած է ավելի որակյալ «երկաթով», որը ուշ շարքից դուրս կգա։

Օգտագործում

Նոթբուքի կամ համակարգչի աշխատանքի ժամկետի վրա ազդում է նաեւ այն, թե ինչպես եւ որքան հաճախ է այն օգտագործվում։ Համարվում է, որ քիչ օգտագործվող (օրինակ՝ օրական մի քանի ժամ) նոթբուքը կամ համակարգիչն ավելի երկար կծառայեն, քան նրանք, որոնք հաճախ են օգտագործվում։

Համարվում է նաեւ, որ ավելի շուտ են շարքից դուրս գալիս սարքերը, որոնք օգտագործվում են «ծանր» աշխատանքի համար, օրինակ՝ խաղերի, վիդեոմոնտաժի։

Գերտաքացում

Գերտաքացումը կարող է  զգալիորեն սահմանափակել նոթբուքի կամ համակարգչի աշխատանքի ժամկետը։ Եթե սարքի վրա օդափոխիչները պատշաճ կերպով չեն աշխատում, գերտաքացումը ժամանակի ընթացքում վնասում է ներքին բաղադրիչները։

Նոր ծրագրային ապահովման հետ համատեղելիություն

Եթե ձեր նոթբուքն արդեն մեկ տարեկան է, ամենայն հավանականությամբ, այն չի աջակցում նորագույն օպերացիոն համակարգերը։ Օրինակ Windows 11-ն անհամատեղելի է 7-րդ սերնդից բարձր Intel պրոցեսորների հետ։

Վաղ թե ուշ արտադրողները դադարում են աջակցել օպերացիոն համակարգերի հին տարբերակները, ինչը նշանակում է, որ հին նոթբուքը չի ստանա անվտանգության թարմացումներ, սխալների շտկում կամ նոր գործառույթներ։

Վնասվածքներ

Նոթբուքերը սովորաբար շատ վնասվածքներ են ստանում ինչպես ներսից, այնպես էլ դրսից։ Երկու դեպքում էլ կրճատվել է սարքի աշխատանքի ժամեկտը, իսկ որոշ լուրջ վնասվածքներ կարող են շարքից հանել նոթբուքն ավելի շուտ, քան կարող էիք պատկերացնել։

Համակարգիչները սովորաբար  հազվադեպ են արտաքին վնասվածքներ ստանում, սակայն ապահովագրված չեն դրանցից։

Մասնակի թարմացում

Նույնիսկ եթե ձեր սարքը չի աշխատում այնպես, ինչպես պետք է, դա չի նշանակում, որ այն պետք է փոխարինվի նորով. կարող եք նաեւ կատարել մասնակի թարմացում՝ փոխարինել որոշ բաղադրիչներ նորերով, ինչը կավելացնի դրա աշխատանքի ժամկետը մի քանի անգամ։

Ո՞ր իրավիճակներում է ավելի լավ մասնակի թարմացում անել

Մարտկոցի եւ աշխատանքի հետ կապված խնդիրներ

Եթե ​​դուք խնդիրներ ունեք մարտկոցի եւ նոթբուքի աշխատանքի հետ, չպետք է նորը գնեք. կարող եք պարզապես փոխել մարտկոցը` գնելով նորը լիազորված վաճառողից (չպետք է գնել անհայտ ծագման մարտկոց):

Եթե ​​ձեզ անհանգստացնում է այն, որ սարքի աշխատանքը դանդաղել է,  կարող եք թարմացնել ձեր RAM-ը (եթե ձեր նոթբուքն ունի նման հնարավորություն) եւ արդիականացնել՝ HDD-ից անցնելով SSD-ի (եթե առկա է):

Սակայն եթե կան ներքին խնդիրներ, օրինակ՝ պրոցեսորի հետ կապված խնդիրներ, ապա յուրաքանչյուր բաղադրիչի փոխարինում կարող է ավելի թանկ լինել, քան հենց նոթբուք գնելը։


 
 
 
 
  • Արխիվ