$250-ից ցածր գնային սեգմենտի 8 վատագույն Android սմարթֆոնները

6 ապրիլի, 2023  17:20

«Палач» կայքի տեխնոբլոգերները կազմել են մինչև 250 դոլար արժողությամբ ութ վատագույն Android սմարթֆոնների վարկանիշային աղյուսակը։ Բլոգերները նշում են, թե սրանք հենց այն սմարթֆոններն են, որոնք խորհուրդ չի տրվում գնել 2023 թ․։

Ցուցակը գլխավորում է Samsung Galaxy A03 Core-ը, որը, ինչպես նշվում է, որևէ առավելություն չունի։ Ըստ հեղինակների՝ այս բյուջետային սարքն ունի խամրած էկրան, թույլ պրոցեսոր, տեսախցիկներ և լիցքավորիչ։ Ի թիվս այլ թերությունների, նշվում է հնացած MicroUSB միակցիչի առկայությունը և NFC մոդուլի բացակայությունը: Միակ բանը, որով կարող է պարծենալ սմարթֆոնը, պատշաճ ինքնավարությունն է:

Samsung Galaxy A03 Core.JPG (90 KB)

Երկրորդ տեղում հայտնված Vivo Y02-ն ունի նմանատիպ բնութագրեր՝ մի քանի տարբերություններով, ինչը նույնպես նպաստել է նրան, որպեսզի այն հայտնվի այս ցուցակում։

Vivo Y02.JPG (36 KB)

Լավագույն եռյակը եզրափակում է Wiko T3-ը, որն ստացել է հնացած MediaTek Helio P35 չիպ, HD մատրիցա և դանդաղ՝ 10 Վտ լիցքավորում։ Այս մոդելը չի ​​ապահովում նաև անհպում վճարման հնարավորություն՝ NFC չիպի բացակայության պատճառով։ Սարքի առավելությունների թվում են 4/128 ԳԲ հիշողությունը և 48 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկը, սակայն դա, ինչպես նշում են հեղինակները, չի ծածկում սմարթֆոնի թերությունները։

WIKO T3.JPG (34 KB)

Չորրորդ տեղում է հայտնվել ZTE Blade A72-ը։ Ըստ կայքի՝ առաջին հայացքից թվում է, որ այն բավականին լավ տարբերակ է գնելու համար։ Հեռախոսն ունի 90 Հց հաճախականությամբ FullHD էկրան, 3/64 ԳԲ հիշողություն և 6000 մԱ/ժ մարտկոց՝ 22,5 Վտ հզորությամբ լիցքավորման աջակցությամբ: Սակայն խնդիրն այն է, որ Unisoc SC9863A պրոցեսորի հզորությունը բավարար չէ նույնիսկ ամենատարրական առաջադրանքների համար: Galaxy A03 Core-ը ևս աշխատում է նույն չիպսեթով։

ZTE Blade A72.JPG (61 KB)

Վարկանիշային ցանկի հնգյակը եզրափակում է OnePlus Nord N20 SE-ին, որը ըստ հեղինակների՝  OnePlus-ի պատմության մեջ ամենավատ սարքն է։ Որոշ բնութագրերում այն ​​նկատելիորեն գերազանցում է մրցակիցներին. Օրինակ՝ ունի ստերեո ձայն և լավ՝ 50 ՄՊ հիմնական տեսախցիկ, 33 Վտ արագ լիցքավորման աջակցություն, ինչը բնորոշ չէ այս սեգմենտի հեռախոսներին։ Սակայն սմարթֆոնն ունի նույն խնդիրը, ինչ նախորդ ZTE-ն՝ կատարողական շատ վատ ցուցանիշներ:

OnePlus Nord N20 SE.JPG (38 KB)

Վեցերորդ տեղում է Oppo A55-ը, որը շատ առումներով նման է Nord N20 SE-ին, բայց այն ունի NFC և հետաքրքիր 16 ՄՊ դիմային տեսախցիկ: Այդուհանդերձ, սմարթֆոնը չունի ստերեո և 33 Վտ հզորությամբ լիցքավորման աջակցություն: Նույնն է նաև պրոցեսորը։

Oppo A55.JPG (79 KB)

Ցուցակում հաջորդ հեռախոսը Honor X8 5G-ն է։ Այս սարքի հիմնական խնդիրը ցածրորակ TFT էկրանն է՝ թույլ HD + լուծաչափով։ Մնացած տեխնիկական բնութագրերը վատը չեն, թեև այս հեռախոսն ամենևին էլ առաջ չէ իր մրցակիցներից, ընդհակառակը, փորձում է հասնել դրանց:

Honor X8 5G.JPG (41 KB)

Վարկանիշային ցուցակը եզրափակում է Samsung Galaxy M23-ը, որը Ժամանակին իր գնի համեմատ վատը չէր։ Սակայն հեղինակները նշում են, որ իսկապես դժվար է անտեսել այնպիսի թերություններ, ինչպիսիք են ձանձրալի TFT վահանակը, լուսանկարչական վատ հնարավորությունները և ստերեո ձայնի բացակայությունը: Նաև նշվում է, որ ավելի լավ բնութագրեր ունեցող Galaxy M33-ն այժմ ավելի էժան է, ուստի Samsung Galaxy M23-ը գնելն անիմաստ է։

Samsung Galaxy M23.JPG (60 KB)


 
 
 
 
  • Արխիվ