WhatsApp-ում գաղտնիության նոր գործառույթ կգործարկվի․ ի՞նչ առավելություններ ունի այն

3 ապրիլի, 2023  14:05

WhatsApp մեսենջերի 2.23.8.2 բետա տարբերակում նոր գործառույթ է գործարկվել, որը նպատակ ունի բարձրացնել օգտատերերի գաղտնիության մակարդակը, այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։

Նոր գործառույթը թույլ է տալիս կողպել առանձին չատերը՝ դրանց մուտք ապահովելով միայն մատնահետքի կամ գաղտնաբառի միջոցով։ Այսպիսով, այն ավելացնում է անվտանգության լրացուցիչ օղակ՝ պաշտպանելով օգտատիրոջ նամակագրությունը երրորդ կողմերից:

«Կողպեք և թաքցրեք տվյալ չատը: Օգտագործեք ձեր մատնահետքը այն բացելու և ծանուցումները կարդալու համար: Լրացուցիչ գաղտնիության համար կողպված չատերը կտեղակայվեն բոլոր մյուս չատերից առանձին»,- ասվում է նոր գործառույթի նկարագրության մեջ:

Հաղորդվում է, որ մեդիա ֆայլերը, օրինակ՝ կողպված չատին ուղարկված լուսանկարները կամ տեսանյութերը, ավտոմատ կերպով չեն պահվի սարքի հիշողության մեջ։

WA_LOCK_CHAT_OPTION_LIST_ANDROID-768x856.jpg (32 KB)

Նոր գործառույթը կավելացվի մեսենջերի հետագա թարմացման մեջ: Լայն հանրության համար գործառույթի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:

WhatsApp մեսենջերը վերջերս մի շարք այլ գործառույթներ է թողարկել և հայտարարել, որ 2023-ին մի շարք նորարարություններ են սպասվում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ