WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

23 փետրվարի, 2023  15:19

WhatsApp-ի բետա տարբերակում ավելացվել է նոր գործառույթ, որը կոչվում է Newsletter, սակայն դեռ վերջնական հայտնի չէ, թե ինչի համար է նախատեսված այն, այս մասին հայտնում է Techcrunch.com-ը:

Աղբյուրի ենթադրությամբ՝ խոսքն այն մասին է, որ մեսենջերում լրահոս կհայտնվի։ WABetaInfo պորտալը հետազոտություն է անցկացրել, ըստ որի Newsletter-ում չեն լինի գովազդներ և ալգորիթմ, որն օգտատերերի համար անհատականացված առաջարկություններ կստեղծի։

Նշվում է, որ լուրերի բովանդակությունը դասավորվելու է ժամանակագրական կարգով, ինչպես սովորական չատերը մեսենջերում։ WhatsApp-ի օգտատերերը կկարողանան ընտրել իրենց ճաշակին համապատասխան լրահոսը։ Միևնույն ժամանակ, օգտատիրոջ կոնտակտները չեն կարող տեսնել այլ նրա բաժանորդագրությունների մասին ինֆորմացիան։

Փետրվարի սկզբին WhatsApp-ում մեկ այլ նոր գործառույթ էր հայտնվել։ Օգտագործողներն այժմ հնարավորություն ունեն որոշել, թե որ լսարանի համար հասանելի կլինի իրենց գրառումները։

WhatsApp-ը վերջերս մի շարք նոր գործառույթներ է ավելացրել։ Հավելվածի բետա տարբերակում գործարկվել էր նոր գործառույթ, որի շնորհիվ մեկ օգտահաշիվը կարող է օգտագործվել մի քանի սարքից։

2022-ի աշնանը մեսենջերը գործարկել էր մեկ այլ գործառույթ, որի շնորհիվ օգտատերերն այժմ կարող են հաղորդագրություններ ուղարկել իրենք իրենց։ Հավելվածում փորձարկվում է նաև մեկ այլ գործառույթ՝ Picture-in-picture-ը, որը տեսազանգերի համար թույլ է տալիս օգտվել այլ հավելվածներից։

Այս տարվա հունվարին մեսենջերը հայտարարեց, որ 2023-ի ընթացում կգործարկվեն մի շարք նոր գործառույթներ, ինչպիսիք են տվյալների փոխանցումը Android սարքերի միջև, գրառումների վերաբերյալ բողոքները, անհետացող հաղորդագրությունների պահպանումը, WhatsApp-ին միացում պրոքսի սերվերով, ջնջված հաղորդագրությունների վերականգնումը և այլն։


 
 
 
 
  • Արխիվ