Xiaomi-ն ներկայացրել է ուլտրաբյուջետային Redmi A1 հեռախոսը

9 սեպտեմբերի, 2022  10:05

Xiaomi-ն Հնդկաստանում ներկայացրել է ուլտրաբյուջետային Redmi A1 հեռախոսը, հաղորդում է MySmartPrice-ը։
Նոր սարքն ունի պլաստիկ կորպուս, 6,52-դյույմանոց IPS-էկրան, օպերացիոն համակարգը՝ Android 12 Go Edition։ Հեռախոսը տարբերվում է նման գաջետներից գնով։ Տեղական շուկայում այն գնահատվել է 6499 ռուփի՝ մոտ 80 դոլար։

Redmi A1-ը ստացել է  MediaTek Helio A22 պարզեցված պրոցեսոր, 2 գիգաբայթ օպերատիվ եւ 32 գիգաբայթ ներկառուցված հիշողություն, որը հնարավոր է ընդլայնել microSD-ի օգնությամբ։

Հետեւնամասում գնտվում է երկակի տեսախցիկ՝ 8 եւ 2 մեգապիքսել թույլտվությամբ, առջեւում տեղակայված է 5 մեգապիքսել թույլտվությամբ սելֆի տեսախցիկ։

Սմարթֆոնն ունի 5000 միլիամպեր/ժ հզորությամբ մարտկոց։ Սարքը հազվագյուտ նաեւ նրանով, որ մատակարարվում  է Android-ի «մաքուր» տարբերակով՝ առանց Xiaomi-ի ֆիրմային MIUI թաղանթի։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ