Արհեստական բանականությունը բացահայտել է այն մասնագիտությունները, որոնք կխլի մարդկանցից

17 մարտի, 2023  12:02

OpenAI ընկերության արհեստական բանականությամբ աշխատող չատբոտի նոր տարբերակը՝  GPT-4-ը, պատրաստակամություն է հայտնել փոխարինել մարդկանց այսօր գոյություն ունեցող 20 մասնագիտություններում։ Ցուցակը Twitter-ում հրապարակել է լրագրող Ռոուան Չունգը։

«20 մասնագիտություններ, որոնց կփոխարինի GPT-4-ը, ըստ հենց GPT-4-ի»,- գրել է նա: Չատբոտին ուղղված հարցման մեջ Չունգը խնդրել է ստեղծել աղյուսակ, որտեղ ԱԲ-ն պետք է նշի մասնագիտության անվանումը և անձի այն հատկությունները, որոնց GPT-4-ը կփոխարինի աշխատանքային պարտականությունները կատարելու համար:

Ցանկում ներառված են այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են՝

Թարգմանիչը, Մասնավոր ուսուցիչը, Տվյալների մուտքագրման մասնագետը, Աջակցության ծառայության ներկայացուցիչը, Սրբագրիչը, Իրավաբանի օգնականը, Հաշվապահը, Եվ քոփիռայթերը։

Չատբոտը նաև պատրաստակամություն է հայտնել փոխարինել՝

Շուկայի հետազոտության վերլուծաբանին, Սոցիալական մեդիայի մենեջերին, Հանդիպումներ պլանավորողին, Հեռավաճառողին, Վիրտուալ օգնականին, Տրանսկրիպցիոնիստին (աուդիոյից տեքստային թարգմանություն), Լրագրողին։

Ցուցակի վերջին հինգ մասնագիտությունների թվում են՝

Զբոսաշրջային գործակալը, Տեխնիկական աջակցության վերլուծաբանը, Էլեկտրոնային փաստաշրջանառության վերլուծաբանը, Բովանդակության մոդերատորը Եվ HR մասնագետը։

Հրապարակման տակ արված մեկնաբանություններում շատ օգտատերեր համաձայնել են ԱԲ-ի այս ցուցակի հետ: Որոշ օգտատերերի կարծիքով՝ «կգոյատևեն» միայն այն մասնագիտությունները, որոնք պահանջում են առավելագույն ճշգրտություն և որոնցից կախված կլինի մարդու կյանքը։

Հիշեցնենք, որ OpenAI-ը օրեր առաջ է ներկայացրել GPT-4-ը։ Նոր մոդելը, կարողանում է խնդիրները լուծել ավելի լավ, քան ChatGPT-ը։ Բացի դրանից, այն կարող է մեկնաբանել պատկերները և տեքստերը:  Օրինակ՝ այս մոդելին կարող եք ցույց տալ ինչ-որ մեմի լուսանկար և հարցնել, թե դա ինչի մասին է, և այն կբացատրի: Կամ կարող եք հարցնել, թե ինչն է անսովոր ցուցադրված լուսանկարում և կստանաք պարզ և հասկանալի բացատրություն:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում