Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է AeroVironment, Inc.–ը։ Ռազմարդյունաբերական և անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 46.62%–ով՝ հասնելով 278.07 դոլարի։ Հաջորդը Korea Electric Power Corporation–ն է։ Էլեկտրաէներգիայի արտադրություն և բաշխում իրականացնող հարավկորեական պետական ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում բարձրացել են 32.09%–ով՝ կազմելով 14.16 դոլար։ Եռյակը եզրափակում է Mobileye Global Inc.–ն՝ 24.59% աճով։ Վարորդի օժանդակման և ինքնավար մեքենաների համակարգերի նախագծմամբ զբաղվող իսրայելական ընկերության բաժնետոմսերի գինը հասել է 18.34 դոլարի։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Circle Internet Group, Inc.–ը։ Բլոկչեյն տեխնոլոգիաների ևթվային արժույթների ոլորտում գործող ամերիկյան ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 24.91%–ով՝ հասնելով 180.43 դոլարի։ Հաջորդը Hims & Hers Health, Inc.–ն է։ Առցանց առողջապահական ծառայություններ և դեղորայք մատուցող ընկերության բաժնետոմսերը նվազել են 23.06%–ով՝ կազմելով 49.41 դոլար։ Եռյակը եզրափակում է Venture Global, Inc.–ը՝ 17.46% անկումով։ Ոլորտում հեղուկացված բնական գազի (LNG) արտահանմամբ զբաղվող ամերիկյան էներգետիկ ընկերության բաժնետոմսերը հասել են 15.69 դոլարի։ 


Ամերիկյան ֆոնդային շուկան անցած շաբաթն ավարտել է տպավորիչ ցուցանիշներով։ S&P 500-ը եւ Nasdaq-ը գրանցել են պատմականորեն բարձր ցուցանիշներ։ Պատճառը առևտրային բանակցությունների նկատմամբ աճող լավատեսությունն է եւ կանխատեսումները, որ Դաշնային պահուստային համակարգը կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Շաբաթվա կտրվածքով S&P 500-ը աճել է 2.2%-ով, Nasdaq-ը՝ 3.1%-ով, իսկ Dow-ը՝ 1.8%-ով։ Nike-ի բաժնետոմսերը մեկ օրում աճել են ավելի քան 15%–ով՝ սպասվածից բարձր եկամտի կանխատեսման շնորհիվ, չիպարտադրող ընկերությունները ևս աճել են․ Nvidia-ն, որը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել արհեստական բանականության ոլորտը, աճել է 1.8%-ով և մոտենում է 4 տրիլիոն դոլար շուկայական արժեքի նշաձողին։


ԱՄՆ դոլարի ինդեքսը նվազել է` հասնելով իր երեք տարվա նվազագույնին։ Ամերիկյան արժույթի անկումը սկսվել է հունիսի 19-ին։ Դոլարի վրա ճնշումները պահպանվում են, քանի դեռ շուկան սպասում է շաբաթվա ընթացքում տնտեսական կարեւոր ցուցանիշների հրապարակմանը և Դաշնային պահուստային համակարգի առաջիկա քայլերին։


 Ոսկու գներն անցած շաբաթ նվազել են 2%-ով՝ հասնելով գրեթե մեկ ամսվա նվազագույնին։ Սա պայմանավորված է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առեւտրային բանակցություններում առաջընթացով, ինչը մեղմել է լարվածությունը և նվազեցրել ներդրողների հետաքրքրությունը ոսկու, որպես ապահով ապաստանի նկատմամբ։ 


Xiaomi-ի նոր էլեկտրական SUV–ի՝ YU7 մոդելը Չինաստանի էլեկտրական ավտոմեքենաների շուկայում թողարկումից անմիջապես հետո պատվերների բում է առաջացրել։ Առաջին 18 ժամում Xiaomi-ն ապահովել է մոտ 240,000 պատվեր, ինչը ընկերության բաժնետոմսերի գինը հասցրել է պատմական առավելագույնի։ YU7 մոդելի արժեքը մոտ 4%-ով ցածր է Tesla-ի հայտնի Model Y-ից, ինչը բացասաբար կազդի  Տեսլայի վաճառքների վրա Tesla-ն, որը նախկինում վերահսկում էր Չինաստանի էլեկտրական ավտոմեքենաների շուկայի մոտ 15%-ը, այս տարի կորցրել է իր մասնաբաժնի կեսից ավելին։ Տնտեսագետների կարծիքով՝ Tesla-ն ստիպված կլինի նվազեցնել գները՝ չինական շուկայում դիրքերն էլ ավելի չկորցնելու համար։


Հունիսի 25-ին ավարտված շաբաթվա ընթացքում ամերիկյան բաժնետոմսերի ֆոնդերն արտահոսքի վեցերորդ շաբաթն են գրանցել։ Ներդրողները մոտ 20 մլրդ դոլար են դուրս բերել այս ֆոնդերից՝ շահույթ ստանալու նպատակով, քանի որ բաժնետոմսերը հասել էին գրեթե ռեկորդային բարձր մակարդակների։ Միաժամանակ, ավելի անվտանգ համարվող դրամական շուկայի ֆոնդերը ունեցել են մոտ 11 մլրդ դոլարի, իսկ պարտատոմսերի ֆոնդերը՝ մոտ 7 մլրդ դոլարի ներհոսք։


Goldman Sachs–ի տվյալով՝ անցյալ շաբաթ հեջ ֆոնդերը էներգետիկ ոլորտի բաժնետոմսերը վաճառել են 2024 թվականի սեպտեմբերից ի վեր ամենաարագ տեմպերով։ Սա կապված է նրա հետ, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարից հետո նավթի բարելի գինը նվազել է ավելի քան 10 դոլարով։


ԱՄՆ տնտեսությունը 2025 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 0.5%-ով, ինչն առաջին անկումն է 2022 թվականից ի վեր։  Տնտեսական անկման պատճառներից մեկը ներմուծումների հսկայական աճն էր, քանի որ բիզնեսները շտապել էին պահուստավորել ապրանքներ՝ մինչև նախագահ Թրամփի նոր մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը։ Տնտեսագետները նախազգուշացնում են, որնոր մաքսատուրքերի լիարժեք ազդեցությունը կարող է իրեն զգացնել տալ այս տարվա ընթացքում՝ հնարավոր է՝ բարձրացնելով գնաճը ևավելի դանդաղեցնելով տնտեսության աճը։


ԱՄՆ-ում սպառողական ծախսերը մայիսին անսպասելի անկում են գրանցել՝ նվազելով 0.1%-ով, ինչը երկրորդ անկումն է այս տարվա ընթացքում։ Սա պայմանավորված է նրանով, որ մարդիկ շտապել էին նոր մաքսատուրքերի ուժի մեջ մտնելուց առաջ գնել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք, օրինակ, ավտոմեքենաներն են։ Ապրանքների վրա կատարված ծախսերը նվազել են գրեթե 1%-ով, իսկ ծառայությունների, այդ թվում՝ հյուրանոցների ևռեստորանների վրա կատարված ծախսերը, միայն մի փոքր աճ ենգրանցել։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։