Շվեյցարիայից և ԱՄՆ-ից գիտնականները ստեղծել են յուրահատուկ ռոբոտ (ագռավ), որն ագռավի պես սկսում է թռչել ցատկելով։
Աշխատանքը հրապարակվել է Nature հանդեսում։
«Ռոբոտն ունակ է գործել տարբեր միջավայրերում, կարող է քայլել, ցատկել կամ ոստոստել գետնի վրա, ինչպես նաև կարող է պոկվել գետնից ցատկերի օգնությամբ»,-պատմում է մշակման համահեղինակ Վոն Դոնգ Շինը:
RAVEN-ն անշարժ թևեր և V-աձև պոչ ունի, թռիչքն իրականացվում է կտուցի տեղում տեղադրված պրոպելլերի միջոցով։ Թռիչքն իրականացվում է ցատկի հաշվին՝ հիմնակմախքի առջևի մասում տեղակայված պրոպելլերի համաժամանակյա գործարկումով: Գիտնականների կարծիքով՝ թռիչքի այս տեսակն ավելի քիչ էներգիա է ծախսում, քան թևերի օգնությամբ թռիչքը:
RAVEN-ը ճշգրիտ չի ընդօրինակում թռչունների շարժումները: Իսկական թռչուններն ավելի շատ շարժական հոդեր ունեն, քան ռոբոտը, ինչը նրանց ավելի ճարպիկ է դարձնում: Բայց շարժական հոդերը ռոբոտի քաշը կավելացնեին։ Դրա համար էլ ռոբոտն ընդամենը երկու մեխանիկական հոդ ունի, որոնք կրկնում են ազդրի և սրունքաթաթի շարժումները։
Սա «թռչունին» հնարավորություն է ընձեռում շրջանցել խոչընդոտներն ու վեր թռչել կանգնած դիրքից, ինչը նրան խոստումնալից է դարձնում դժվարամատչելի վայրերը ուսումնասիրելու, փրկարարական առաքելությունների և դժվարին բարդ պայմաններում աշխատելու համար:
Ինժեներների կարծիքով RAVEN ռոբոտը հարմար կլինի հեռավոր տարածքներ բեռներն առաքելու համար:
Նրանք նախատեսում են կատարելագործել ռոբոտը՝ դրանց թվում՝ ինքնավար վայրէջքի սենսորները: Ինժեներները միաժամանակ ցանկանում են ռոբոտն ավելի թռչնանման դարձնել։
«Առաջին գործը կլինի ծալովի թևերը։ Դրանք միանգամայն օգտակար կլինեն որոնողափրկարարական աշխատանքների համար, քանի որ ռոբոտը ստիպված պիտի անցնել նեղ անցումներով։ Եթե ռոբոտը կարողանա թևերը ծալել, նրան ավելի շատ տեղեր հասանելի կլինեն »,-պատմել է Վոն Դոնգ Շինը:





