Investico ընկերությունը Marriott International հյուրանոցային ցանցը ներկայացնող Synergy Comfort Hotels-ի հետ համատեղ և ՀՀ կառավարության աջակցությամբ հայտարարել են մի նախագծի մեկնարկի մասին, որն իր հայեցակարգով առաջինը կլինի Հայաստանում։ Դա VILLAGIO ակումբային բնակելի թաղամասի կառուցման նախագիծն է, որը Smart Valley Armenia հայկական նորարարական հովտի սիրտը կդառնա: Հովիտը կտեղակայվի Երևանի և աթոռանիստ Էջմիածնի միջև։

Հայկական նորարարական հովտի նախագծի իրականացման համար SMART VALLEY ARMENIA նախագծի հիմնադիր Մեցո Իգիթյանը և Հայաստանի Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ռազմավարական գործընկերության մասին հուշագիր են ստորագրել։ 

Villagio

Իսկ Investico ընկերության կառավարիչ գործընկեր Վյաչեսլավ Ղազարյանը Marriott International հյուրանոցային ցանցը ներկայացնող Synergy Comfort Hotels-ի հետ համաձայնագիր է կնքել VILLAGIO նախագիծն սկսելու մասին, որը հովտի չորս բնակելի թաղամասերից առաջինը կլինի: 

Villagio

Ըստ Մեցո Իգիթյանի՝ SMART VALLEY ARMENIA-ն ստեղծվում է որպես համաշխարհային կարգի նորարարական հովիտ, որն առաջադեմ տեխնոլոգիաներ ստեղծելու և զարգացնելու նպատակով ներդրողներին, նախագծերին և փորձագետներին համախմբում է պրոֆեսիոնալ համայնքի մեկ էկոհամակարգում, ինչպես նաև ստեղծում աշխատանքային և ապրելու համար հարմարավետ պայմաններ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

Villagio

«Տարիների ընթացքում տարբեր երկրների փորձագետների և մասնագետների թիմը ուսումնասիրել է համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում Կալիֆոռնիայի Սիլիկոնային հովտի անալոգը ստեղծելու նպատակով: Ուսումնասիրելով համաշխարհային փորձը և հավաքելով բոլոր համարձակ մտքերը՝ մենք մտածեցինք ստեղծագործական տարածքներ ստեղծելու գաղափարներ, մշակեցինք ուրբանիզացման չափանիշներ և ընտրեցինք գրավիչ տեսարաններով մի վայր Երևանի և աթոռանիստ Էջմիածնի միջև:

Կարևոր է, որ քաղաքային տարածքը դասավորվի հնարավորինս էրգոնոմիկ և ներդաշնակ։ Ուստի ընտրվել է զարգացման սկզբունքը, ըստ որի կառուցվում են ցածրահարկ շենքեր՝ տեղաբաշխման ողջամիտ խտությամբ։ Բոլոր անհրաժեշտ շենքերը (բնակարան, ենթակառուցվածք, գրասենյակային և կրթական տարածքներ, բժշկական կենտրոններ, հանգստի և ժամանցի օբյեկտներ) պետք է լինեն քայլելու հեռավորության վրա: Իրականում սա այլ մակարդակ է և կյանքի այլ որակ, ավելի ճիշտ՝ սա այլ ապրելակերպ է»,- իր խոսքում ասաց Մեցո Իգիթյանը։ 

Villagio-event

Առաջին փուլում կիրականացվի VILLAGIO ակումբային բնակելի թաղամասի կառուցումը, որը SMART VALLEY ARMENIA-ում նախատեսված չորս թաղամասերից առաջինն է:

Investico-ի կառավարիչ գործընկեր Վյաչեսլավ Ղազարյան.

«Villagio-ն սկզբունքորեն նոր մակարդակի թաղամաս է նրանց համար, ովքեր իսկապես գնահատում են որակը, զուսպ շքեղությունը, էկոլոգիան և բնության հետ միասնությունը: Բնակելի համալիրների կառուցումը նոր պահանջներ կստեղծի սպառողների մոտ: Սա իր հերթին կհանգեցնի համալիրների կառուցմանը միջազգային չափանիշներին համապատասխան և դեպի մեր երկիր կգրավի զբոսաշրջիկների, ներդրողների, ինչպես նաև այցելուների, որոնք կկարողանան ապրել ու աշխատել ավելի հարմարավետ միջավայրում»։

VILLAGIO թաղամասը բաղկացած կլինի միջազգային հյուրանոցային ցանցի 4-5* կատեգորիայի հյուրանոցային համալիրից, որը կունենա 150 հյուրանոցային համար, 105 բնակարան, 33 թաունհաուս և 14 վիլլա, ինչպես նաև մանկական զարգացման կենտրոն, սուպերմարկետ, հացի փուռ, սրճարաններ, ռեստորաններ, քովորքինգի տարածք, դեղատուն, ֆիթնես ակումբ, սպա կենտրոն, բացօթյա լողավազաններ, թենիսի կորտեր, սպորտային դաշտեր և ամառային ամֆիթատրոն:

«VILLAGIO նախագիծը շատ հետաքրքրեց մեզ և Marriott-ին, մենք որոշեցինք մեր ներդրումն ունենալ դրանում: Villagio-ն հետաքրքիր է հատկապես նրանով, որ այն ներառում է ոչ միայն հյուրանոցային համալիր, այլև կոմերցիոն անշարժ գույքի այլ տեսակներ, ինչպիսիք են թաունհաուսները, բնակարանները, վիլլաները, որոնք հարմար են երկարատև մնալու համար: Սա կգրավի նրանց, ովքեր գնահատում են հարմարավետությունը, և գնելով պրեմիում դասի անշարժ գույք, նրանք նաև ծառայություններ կստանան միջազգային բրենդից»,- իր ելույթում հայտարարեց Marriott International հյուրանոցային ցանցի կառավարմամբ զբաղվող միջազգային ընկերության ապրանքանիշերը ներկայացնող Synergy Comfort Hotels-ի գլխավոր տնօրեն Կարինա Գալուստյանցը։

VILLAGIO ակումբային թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2025 թ., իսկ Smart Valley Armenia նորարարական հովտի նախագծի իրականացման ընդհանուր ժամկետը, որը ներառում է գրասենյակային համալիրներ, կլաստերներ, լաբորատորիաներ, Արվեստի տուն, Գիտության և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը, նախատեսված է մինչև 2028թ.։