Yandex Armenia-ն միացել է ՏՀՏ գործատուների միությանը (UEICT)՝ նպատակ ունենալով համակարգային ներդրում ունենալ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում։ Ընկերությունն այս առիթով Yandex Hall-ում հյուրընկալել էր UEICT-ի նոր անդամների հանդիպումը՝ ձևավորելով հարթակ, որտեղ Միությանը նոր անդամակցած կազմակերպությունները ներկայացրին իրենց դերն ու առաջնահերթությունները։

 

IMG_2371.jpg (154 KB)

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ինչպես նաև Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը և Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Անդրեա Բարբարա Բաումանը։

IMG_2041-------------.jpg (85 KB)

Միանալով ոլորտի խոշորագույն միություններից մեկին՝ Yandex Armenia-ն նախատեսում է ակտիվորեն ներգրավվել համատեղ նախաձեռնություններում, նպաստել փորձի փոխանակմանը և աջակցել երկարաժամկետ ռազմավարական լուծումների մշակմանը՝ ուղղված տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։ 

IMG_2406.jpg (206 KB)

«Որպես միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերության մաս՝ մենք պատրաստ ենք ներդնել մեր փորձագիտական կարողություններն ու փորձը՝ պետական ու մասնավոր հատվածների հետ միասին նպաստելու Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջընթացին»,-իր խոսքում նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։