«Մեր ոլորտը զերծ չի մնացել տեխնոլոգիական առաջընթացից և այս պահին տեխնոլոգիական լուծումները նույնպես ներթափանցել են բրոքերային և ներդրումային ոլորտ։ Օրինակ՝ այսօր բջջային հավելվածների միջոցով առևտրային հարթակներ են տրամադրվում հաճախորդներին, ովքեր կարողանում են մեկ-երկու հպման արդյունքում ձեռք բերել այս կամ այն ընկերության բաժնետոմսեր, պարտատոմսեր։ Մենք հենց այսօր թողարկել ենք մի հատ նոր հավելված, որը կոչվում է Cub Broker Pro։ Բավական գործիքակազմով հարուստ բջջային հավելված է, որը մեր հաճախորդներին հնարավորություն կտա մի շարք ֆոնդային բորսաներում բազմաթիվ ֆինանսական գործիքներից օգտվել, այնտեղ իրականացնել ներդրումներ», - ասում է Cube Invest ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։
NEWS.am Tech-ը Silicon Mountains 2025 գագաթնաժողովին Միքայել Մարգարյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչ նոր տեխնոլոգիաներ են կիրառում ներդրումային, ֆինանսական կազմակերպությունները, ինչ գործիքներ պետք է օգատոգրծեն նրանք, որպեսզի մրցունակ լինեն շուկայում, և ինչպես է դրան նպաստում արհեստական բանականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։





