Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է մեդիա և ժամանցի ոլորտի առաջատար Warner Bros. Discovery, Inc.–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 55.82%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $18.87)։Հաջորդը արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների լուծումներ տրամադրող Nebius Group N.V.–նէ՝ 38.09% աճով ($90.41)։Եռյակը եզրափակում էքվանտային հաշվարկային համակարգեր մշակող IonQ, Inc.–ը՝ 33.04% աճով ($55.61)։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է կիսահաղորդչային նախագծման ևծրագրային ապահովման առաջատար մատակարար Synopsys, Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 28.87%–ով ($425.45)։ Հաջորդը նորարարական դեղամիջոցների մշակմամբ զբաղվող Summit Therapeutics Inc.–նէ՝ 27.10% անկումով ($18.94)։Եռյակը եզրափակում էկենդանիների համար օնլայն ապրանքների ևծառայությունների վաճառքով զբաղվող Chewy, Inc.–ը՝ 18.12% անկումով ($34.66)։
ԱՄՆ ֆոնդային շուկաները շաբաթը փակել են աճով․ S&P 500–ը բարձրացել է 1.6%-ով, Dow Jones–ը՝ գրեթե 1%–ով, իսկ Nasdaq–ը՝ 2%–ով, ինչը պայմանավորված էր առաջիկայում Դաշնային պահուստային համակարգի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման վերաբերյալ աճող ակնկալիքներով և արհեստական բանականության հետ կապված բաժնետոմսերի աճով։ Oracle–ի լավատեսական կանխատեսումները, ինչպես նաև Tesla–ի և Warner Bros Discovery–ի կտրուկ աճն անցած շաբաթ լրացուցիչ թափ են հաղորդել տեխնոլոգիական ոլորտի ռալլիին։
Համաշխարհային բաժնետոմսային ֆոնդերից սեպտեմբերի 10-ին ավարտված շաբաթվա ընթացքում դուրս է բերվել 3.06 միլիարդ դոլար՝ գրանցելով առաջին արտահոսքը վերջին հինգ շաբաթվա ընթացքում։ Դրան հակառակ՝ պարտատոմսերի ֆոնդերը ներգրավել են 18.2 միլիարդ դոլար՝ գրանցելով ներհոսքի անընդմեջ 21-րդ շաբաթը։ Դրամային ֆոնդերը ներհոսքի կտրուկ աճ են արձանագրիել՝ 60.8 միլիարդ դոլարի չափով։ Ոսկու և թանկարժեք մետաղների ֆոնդերն էլ ներգրավել են 1.7 միլիարդ դոլար՝ շարունակելով ուժեղ աճը, քանի որ ներդրողները նախընտրել են ավելի անվտանգ ակտիվներ։
Oracle-ն անցած շաբաթ 36% աճ է գրանցել` դառնալով ԱՄՆ 10 ամենաթանկարժեք ընկերություններից մեկը՝ 922 միլիարդ դոլար շուկայական կապիտալով։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԱՄՆ ֆոնդային շուկայի վերջին շրջանի աճը հիմնականում պայմանավորված է հենց արհեստական բանականության ոլորտի աճով։
Oracle-ի հաջողությունը խթանել է նաև ԱԻ ենթակառուցվածքի տվյալների կենտրոնների համար կիսահաղորդիչներ մատակարարողների՝ Nvidia–ի, Broadcom–ի և AMD-ի բաժնետոմսերի աճը։ Փոքր ամպային ծառայությունների մատակարարները, ինչպես օրինակ CoreWeave–ը, արձանագրել են մոտ 15% աճ։ Oracle-ի համագործակցությունը Amazon–ի, Microsoft–ի և Alphabet–ի հետ, որոնք իրենց հաճախորդներին թույլ են տալիս օգտագործել Oracle Cloud Infrastructure-ը, ընկերության առաջին եռամսյակի եկամուտները բազմապատկել են 16 անգամից ավելի։ Վերլուծաբաններն ընդգծում են Oracle-ի մասնակցությունը մեծածավալ ԱԻ նախագծերին, այդ թվում՝ SoftBank-ի և OpenAI-ի Stargate նախաձեռնությանը, որպես ապագա աճի հիմնական գործոն։ Այժմ ընկերության բաժնետոմսերը վաճառվում են ակնկալվող շահույթի նկատմամբ 33 անգամ ավելի գործակցով, ինչն արտացոլում է ներդրողների լավատեսությունը Oracle-ի ԱԲ ամպային ռազմավարության նկատմամբ։
AbbVie-ի բաժնետոմսերը հինգշաբթի օրը հասել են պատմական առավելագույնի՝ աճելով 4%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը երկարաձգեց շուկայում իր հիմնական իմունոլոգիական դեղամիջոցի՝ Rinvoq-ի բացառիկ իրավունքը մինչև 2037 թվականը։ Վերլուծաբանների կարծիքով՝ սա լրացուցիչ պաշտպանություն է տալիս ընկերությանը շուկայի մրցակիցներից և Rinvoq-ի տարեկան վաճառքները կարող է ավելացնել մոտ 2 միլիարդ դոլարով ։
2025 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 25 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2028թ. ապրիլի 29–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 71,9 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 98.0257 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 9.2536 տոկոս:
Օգոստոսին ԱՄՆ պետական բյուջեին պակասուրդը տարեկան կտրվածքով նվազել է 9%-ով՝ հասնելով 345 միլիարդ դոլարի, ինչը հիմնականում պայմանավորված է մաքսատուրքերից ստացված ռեկորդային՝ 29.5 միլիարդ դոլարի մուտքերով։ 2025 ֆինանսական տարվա սկզբից պակասուրդն աճել է 4%-ով՝ հասնելով 1.973 տրիլիոն դոլարի։
ԱՄՆ սպառողների վստահությունը սեպտեմբերին երկրորդ ամիսն անընդմեջ նվազել է. Միչիգանի համալսարանի հրապարակած սպառողական վստահության ինդեքսը իջել է մինչեւ 55.4, ինչն ամենացածր ցուցանիշն է մայիսից ի վեր, մինչդեռ օգոստոսին այն կազմել էր 58.2։ Սպառողները նշել ենբիզնեսի պայմանների, աշխատաշուկայի և գնաճի աճող ռիսկերը, իսկ անձնական ֆինանսների նկատմամբ սպասումները նվազել են մոտ 8%-ով։ Հաջորդ տարվա գնաճի ակնկալիքները մնացել են կայուն՝ 4.8%, սակայն առաջիկա հինգ տարիների կանխատեսվող ցուցանիշը բարձրացել է՝հասնելով 3.9%-ի։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





