Հյուրընկալության և տուրիզմի ոլորտն այսօր ամբողջ աշխարհում վերելք է ապրում՝ գրավելով ներդրողների ուշադրությունը իր կայունությամբ և աճի ներուժով: Նոր ուղղությունների նկատմամբ գլոբալ հետաքրքրության և 2020 թվականի համավարակի նման ճգնաժամերից հետո ոլորտի բավական արագ վերականգնման պայմաններում ներդրումները տուրիզմում դառնում են հատկապես գրավիչ, մանավանդ նրանց համար, ովքեր փնտրում են չափավոր եկամտաբերության և կայունության հավասարակշռություն, ներառյալ սկսնակ ներդրողները՝ փոքր կապիտալով:
Տուրիզմն ու հյուրընկալությունը ուղղություններից մեկն է, որում կարելի է ներդրումներ կատարել Ameriabank-ի MyInvest նորարարական հարթակի միջոցով: Ameriabank-ի ներդրումային թրայբի ղեկավար Արտուշ Ենգիբարյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում նշել է, որ MyInvest-ը հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել հյուրանոցային ցանցերում, առցանց ամրագրման հարթակներում և այլ հեռանկարային ոլորտներում՝ նվազագույն ծախսերով և առավելագույն պարզությամբ: Ավելին, հարթակի օգտատերերին հասանելի է ոչ միայն արժեթղթերի տեղական շուկան, այլև միջազգային շուկան:
Ինչու՞ են տուրիզմն ու հյուրընկալությունը գրավիչ ներդրողների համար
Ինչպես նշել է մասնագետը, MyInvest հարթակը հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել տարբեր ոլորտներում, որոնց թվում տուրիզմն ու հյուրընկալությունը զբաղեցնում են բավական կարևոր տեղ:
Տուրիզմի ոլորտը ցուցաբերում է բարձր կայունություն և աճի ներուժ՝ չնայած ժամանակավոր ճգնաժամերին, ինչպիսին էր 2020 թվականի COVID համավարակը: Գլոբալ ցնցումներից հետո ոլորտը արագ վերականգնվել է, և վերջին հինգ տարիների ընթացքում այս ոլորտի ընկերությունների ցուցանիշները վերադարձել են համավարակից առաջվա մակարդակին: Սա տուրիզմը գրավիչ է դարձնում ներդրողների համար հետևյալ գործոնների շնորհիվ.
- Արագ վերականգնում. Ճգնաժամերից հետո ոլորտը ցուցաբերում է աճի բարձր տեմպեր, ինչը ներդրումների համար ապահովում է լավ հեռանկարներ:
- Կայուն պահանջարկ. Ճամփորդություններն ու հանգիստը մնում են մարդկանց կենսական կարիքը, ինչն ապահովում է հաճախորդների մշտական հոսք:
- Չափավոր եկամտաբերություն՝ միջին ռիսկով. Տուրիզմը համարվում է համեմատաբար անվտանգ ուղղություն՝ չափավոր եկամտաբերությամբ, ինչը գրավում է ռիսկի և եկամտի միջև հավասարակշռություն փնտրող ներդրողներին:
Այս ոլորտը կարող է հետաքրքիր ընտրություն լինել նաև նրանց համար, ովքեր ցանկանում են աջակցել Հայաստանի զարգացմանը՝ միաժամանակ ստանալով պասիվ եկամուտ, օրինակ՝ սեփական հանգիստը պլանավորելու համար:
Ներդրումային ի՞նչ հնարավորություններ է բացում MyInvest-ը տուրիզմի ոլորտում
Ինչպես նշել է Ենգիբարյանը, ներդրումների հիմնական ուղղությունները ներառում են, օրինակ, հետևյալը.
- Հյուրանոցային ցանցեր. MyInvest հարթակի միջոցով կարելի է դառնալ խոշոր միջազգային ապրանքանիշերի, ինչպիսիք են Marriott-ը կամ Hilton-ը, բաժնետեր:
- Առցանց ամրագրման հարթակներ. Հասանելի են նաև ներդրումներ այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Booking.com-ը, Expedia-ն կամ Airbnb-ը, որոնք գերիշխում են տեխնոլոգիական հյուրընկալության ոլորտում:
- Հյուրանոցային բիզնեսի անշարժ գույքի ֆոնդեր. Կարելի է նաև ներզդրումներ կատարել տուրիզմի հետ կապված անշարժ գույքում՝ նվազագույն մուտքի շեմով՝ ընդամենը մի քանի հարյուր դոլարից սկսած:
Հարթակի կարևոր առանձնահատկություններից մեկը, ինչպես նշել է Ենգիբարյանը, մուտքի ցածր շեմն է. MyInvest-ի միջոցով ներդրումներ սկսելու համար բավական է ընդամենը մի քանի հարյուր կամ հազար դոլար, ինչը թույլ է տալիս սկսնակներին աստիճանաբար ձևավորել ներդրումային պորտֆել՝ սկսելով փոքր գումարներից:
Դժվա՞ր է արդյոք
Ինչպես ընդգծել է Ենգիբարյանը, MyInvest-ը մշակվել է՝ հաշվի առնելով օգտատերերի, այդ թվում՝ սկսնակների կարիքները, ուստի հարթակի ինտերֆեյսը ինտուիտիվ է և օգտագործում է միջազգային ներդրումային հարթակների լավագույն լուծումները: Ameriabank-ի հաճախորդները կարող են բրոքերային հաշիվ բացել բանկային հավելվածի միջոցով և սկսել ներդրումներ կատարել նվազագույն ջանքերով:
Ավելին, սկսնակ ներդրողների համար նախատեսված են նախապես ձևավորված արժեթղթերի պորտֆելներ, որոնք հարմարեցված են ռիսկի տարբեր մակարդակներին և նախընտրություններին: Սա թույլ է տալիս առաջին քայլերն անել ներդրումների աշխարհում նույնիսկ առանց շուկայի խորը գիտելիքների:
Ներդրումներ սկսելու նվազագույն գումարը կազմում է մի քանի հարյուր դոլար, ինչը հարթակը դարձնում է մատչելի օգտատերերի լայն շրջանակի համար:
Ֆինանսական գրագիտության և աջակցության մասին
MyInvest-ի հիմնական առաքելություններից մեկը, ինչպես ընդգծել է Ենգիբարյանը, ֆինանսական գրագիտության բարձրացումն է: Ameriabank-ն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ՝ առաջարկելով.
- Կրթական դասընթացներ. Առցանց և անցանց ծրագրեր սկսնակների և փորձառու ներդրողների համար՝ ուղղված ներդրումային հմտությունների զարգացմանը:
- Ֆինանսական բլոգ և Telegram ալիք. MyInvest-ը վարում է հանրային Telegram-ալիք և բլոգ, որտեղ հրապարակվում են նյութեր ֆինանսական շուկաների, իրադարձությունների և ներդրումային ռազմավարությունների մասին: Սա օգնում է օգտատերերին ավելի լավ հասկանալ շուկան և կայացնել հիմարեցված որոշումներ:
- Խորհրդատվական աջակցություն. Հարթակի թիմը արագ արձագանքում է օգտատերերի հարցումներին՝ առաջարկելով լուծումներ ցանկացած ներդրումային խնդրի համար:
Այս գործիքները հատկապես օգտակար են ներդրողների համար, ովքեր նոր են սկսում ծանոթանալ ֆինանսական շուկաներին: Բլոգը և Telegram ալիքը տրամադրում են սպառիչ տեղեկություն ռիսկերի, հնարավորությունների և ռազմավարությունների մասին՝ օգնելով օգտատերերին կայացնել կշռադատված որոշումներ:
Հայաստանում ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճում է, և միաժամանակ աճում է նաև գիտելիքների կարիքը, որոնք կարելի է ստանալ վերոնշյալ բոլոր ռեսուրսներից: Ենգիբարյանի խոսքով՝ համեմատ հինգ տար առաջվա վիճակի հետ, ներդրողների թիվը աճել է ինը անգամ, իսկ MyInvest-ն օգտագործող հաճախորդների թիվը վերջին երկու տարում եռապատկվել է: Սա վկայում է ֆինանսական գրագիտության աճի և մարդկանց՝ իրենց խնայողությունները արդյունավետ կառավարելու ձգտման մասին:
Ներդրումները՝ որպես սեփական hանգստի պլանավորման միջո՞ց
Ameriabank-ի MyInvest-ը հզոր գործիք է, որը բացում ներդրումների աշխարհի դռները Հայաստանի բնակիչների և ոչ միայն նրանց համար: Հարթակը շեշտը դնում է մատչելիության, պարզության և կրթության վրա՝ թույլ տալով նույնիսկ սկսնակներին վստահորեն մուտք գործել ներդրումային շուկա: Ինչպես նշել է Արտ Ւնգիբարյանը, ներդրումներից ստացված պասիվ եկամուտը կարող է օգտագործվել սեփական hանգսը պլանավորելու համար: Օրինակ, հարթակում ձևավորված պորտֆելի եկամուտները կարելի է ուղղել ճամփորդություններին, ինչը ներդրումները դարձնում է ոչ միայն ֆինանսական գործիք, այլև կյանքի որակը բարձրացնելու միջոց:






