Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է Oracle Corporation–ը։ Կորպորատիվ ծրագրային ապահովման և տվյալների բազաների մշակմամբ զբաղվող ամերիկյան տեխնոլոգիական հսկայի բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 23.68%–ով՝ հասնելով 215.22 դոլարի։ Հաջորդը Circle Internet Group, Inc.–ն է։ Բլոկչեյն տեխնոլոգիաների և թվային արժույթների ոլորտում գործող ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում բարձրացել են 24.01%–ով՝ կազմելով 133.56 դոլար։ Եռյակը եզրափակում է Insmed Incorporated–ը՝ 34.11% աճով։ Դեղարտադրող ընկերության մեկ բաժնետոմսի գինը հասել է 98.73 դոլարի։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է The J. M. Smucker Company-ն։ Սննդամթերք արտադրող ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 13.67%–ով՝ հասնելով 95.72 դոլարի։ Հաջորդը Chewy, Inc.–ն է։ Կենդանիների համար ապրանքների առցանց վաճառքով զբաղվող ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 13.57%–ով՝ հասնելով 41.67 դոլարի։ Եռյակը եզրափակում է Samsara Inc.–ն՝ 13.06% անկումով։ Տրանսպորտային և արդյունաբերական սարքավորումների մոնիթորինգի ու կառավարման համար IoT լուծումներ առաջարկող ընկերության բաժնետոմսերը հասել են 39.21 դոլարի։
Ամերիկյան ֆոնդային բորսաներն ուրբաթ օրը փակվել են զգալի անկմամբ, ինչը պայմանավորված է Իրանի և Իսրայելի միջև սկսված ռազմական գործողություններով։ Մեկ օրում բոլոր երեք հիմնական ինդեքսները նվազել են ավելի քան մեկ տոկոսով։ Շաբաթվա արդյունքներով՝ Dow Jones-ն նվազել է 1.3%–ով, S&P 500-ը՝ 0.4%–ով, իսկ Nasdaq-ը՝ 0.6%–ով։
Լարվածության աճը Մերձավոր Արևելքում, որը նավթարդյունաբերության գլխավոր տարածաշրջանն է, մտահոգություններ է առաջացրել նավթի մատակարարման հնարավոր խափանումների առնչությամբ։ Այդ ֆոնին նավթի գները կտրուկ բարձրացել են։ ԱՄՆ-ում նավթի գինն աճել է 7.6%՝ հասնելով 72.98 դոլարի։ Ռիսկերը ներդրողներին մղել են դեպի ապահով ակտիվներ, ինչպիսիք են ոսկին, դոլարը և պետական պարտատոմսերը։ ԱՄՆ դոլարը ուրբաթ օրը բարձրացել է հիմնական արժույթների նկատմամբ։ Դոլարի ինդեքսն աճել է 0.5%՝ հասնելով 98.2–ի։ Ոսկու գինը բարձրացել է 1.6%–ով՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 3437.21 դոլարի։ Փորձագետները նշում են՝ որքան երկար տևի ռազմական բախումը, այնքան ավելի կխորանա վստահության պակասը շուկաներում։
ԱՄՆ 10 տարեկան պետական պարտատոմսերի եկամտաբերությունը աճել է 5.6 բազիսային կետով՝ հասնելով 4.41%–ի։ Հունիսի 11-ին ավարտված շաբաթվա ընթացքում ԱՄՆ պարտատոմսերի ֆոնդերը գրանցել են 4.08 միլիարդ դոլարի զուտ ներհոսք, ինչը ներհոսքի ութերորդ անընդմեջ շաբաթն էր այս ֆոնդերի համար: Ավելի շատ ներհոսք են գրանցել կարճաժամկետ եւ միջնաժամկետ պարտատոմսերի ֆոնդերը։
Եվրոպական հիմնական ինդեքսները նույնպես կտրուկ նվազել են Իրանի դեմ Իսրայելի զանգվածային հարվածներից հետո։ Համաեվրոպական STOXX 600 ինդեքսն ուրբաթ օրը նվազել է 0.9%–ով՝ հասնելով վերջին երեք շաբաթների ամենացածր մակարդակին և գրանցելով իր հինգերորդ անընդմեջ անկման օրը։ Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.1%–ով։ Նավթային ընկերությունների բաժնետոմսերն աճել են միջինը 0.6%–ով։
Հունիսի 13-ին Adobe ընկերության բաժնետոմսերը նվազել են 7%-ով՝չնայած ընկերությունը բարձրացրել է իր տարեկան եկամտի կանխատեսումը։ Նվազման հիմնական պատճառը ներդրողների անհանգստությունն է՝ կապված արհեստական բանականության մեջ ներդրումներից ստացվող շահույթի դանդաղ վերադարձի հետ։ Adobe-ն, ավելի վաղ հայտարարել էր, որիր Firefly գեներատիվ ԱԲ հարթակում կօգտագործի OpenAI-ի և Google-ի մոդելները։
Անցած ուրբաթ համաշխարհային ավիաընկերությունների և տուրիստական ոլորտի ընկերությունների բաժնետոմսերը զգալի անկում են գրանցել՝ Իրան - Իսրայել հակամարտության ֆոնին, ինչիհետևանքով նավթի գները կտրուկ բարձրացել են, իսկավիափոխադրողները ստիպված են եղել փակել Մերձավոր Արևելքի օդային տարածքը։ Ներդրողները մտահոգված են, որԻրանը կարող է փակել Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումը, իսկայս տարածաշրջանով անցնում է համաշխարհային նավթի մոտ 20%-ը։Եվրոպական եւ ամերիկյան ավիափոխադրողների բաժնետոմսերը նվազել են միջինը 4-5%-ով։
2025 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 30 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2028թ. ապրիլի 29–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 51.36 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 97.4335 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 9.4306 տոկոս:
ԱՄՆ-ում սպառողական գները մայիսին ամսական կտրվածքով աճել են չափավոր տեմպով՝ 0.1%-ով, ինչը ցածր էր սպասվածից։ Գների աճը մասամբ զսպել է բենզինի էժանացումը։ Չնայած համեմատաբար մեղմ գնաճին՝ տնտեսագետները զգուշացնում են, որԹրամփի վարչակազմի բարձր մաքսատուրքերը կարող են առաջիկա ամիսներին կրկին արագացնել գնաճը։
Համաշխարհային բանկը 0.4 տոկոսային կետով նվազեցրել է 2025թ․ գլոբալ տնտեսական աճի կանխատեսումը՝ այն հասցնելով 2.3%-ի։Պատճառը բարձր մաքսատուրքերն ու առևտրային անորոշության աճն են, որոնք լուրջ խոչընդոտներ են ստեղծում համաշխարհային տնտեսության համար։ Թեև զեկույցը չի կանխատեսում ռեցեսիա, սակայն նշվում է, որգլոբալ աճը կլինի ամենաթույլը 2008-իցի վեր։
ԱՄՆ-ում աշխատատեղերի աճը մայիսին զգալիորեն դանդաղել է։ Աշխատանքի դեպարտամենտի տվյալով՝ մայիսին տնտեսությունը ստեղծել է ոչգյուղատնտեսական ոլորտի 139,000 նորաշխատատեղ, սակայն մարտի և ապրիլի ցուցանիշները վերանայվել են և նվազեցվել են ընդհանուր 95,000-ով։Եթե հաշվի առնենք այս վերանայումները, ապափաստացի մայիսին ավելացել է ընդամենը շուրջ 44,000 նորաշխատատեղ։ Չնայած աճի դանդաղմանը՝ աշխատավարձերի կայուն աճը որոշ չափով պահպանում է տնտեսական ակտիվությունը և թույլ է տալիս Դաշնային պահուստային համակարգին հետաձգել վերաֆինանսավորման տոկոսադրույքի հնարավոր նվազեցումը։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





