Ռուսական «Յանդեքս» ընկերությունը Հայաստանում գրանցել է Beyond ML ընկերությունը, որն զբաղվում է մեքենայական ուսուցման ոլորտի ստարտափներով և B2B ծառայությունների առաջմղմամբ։  

Beyond ML-ի պաշտոնական կայքում ասվում է, որ Beyond ML-ի միջոցով մեքենայական ուսուցմամբ զբաղվող ստարտափները «դառնում են համաշխարհային B2B ծառայություններ»:

Կայքը նաև հայտնում է, որ ընկերության ստարտափներում և ստուդիաներում աշխատում է ավելի քան 100 մարդ ողջ աշխարհում, թիմերի մեծ մասն աշխատում է հեռակա կարգով Երևանից, Բելգրադից (Սերբիա), Նյու Յորքից (ԱՄՆ) և Սևիլիայից (Իսպանիա):


Կայքում ներկայացված են նաև ընկերության վեց նախագծեր.

  • Meteum (եղանակի տեսություն),
  • Lawrify (իրավաբանական ծառայությունների մատուցում),
  • Smelter («մրցակիցների»՝ արհեստական բանականության վրա հիմնված մեդիա վերլուծություն),
  • Recommendix (էլեկտրոնային առևտուր),
  • Selesta (էլեկտրոնային առևտուր),
  • Membrace (բովանդակության մոդերացիայի հարթակ)։

Ինչպես տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը, ընկերությունն այժմ աշխատողներ է փնտրում Սերբիայում և ԱՄՆ-ում։