Doing Digital Forum-ի համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը վստահ է, որ պետք է մատը պահել համաշխարհային իրադարձությունների զարկերակին՝ փոփոխություններին ոչ միայն հետևելու, այլև՝ դրանց տոնայնությունը հաղորդելու համար։
Հենց այդ նպատակն է հետապնդում 2025-ի ֆորումը, որը դինամիկ հարթակ է դարձել՝ քննարկելու համար այն քայլերը, որոնք ի վիճակի են Հայաստանը համաշխարհային առաջընթացի ավանգարդ հասցնելու։
«Մենք չենք ուզում սոսկ առաջընթացի սպառողներ լինել. Հայաստանը ապագան կերտող երկրներից մեկը դառնալու բոլոր պատեհություններն ունի»,- ընդգծում է Սիմոնյանը։
Հայաստանի ներուժը. կրիպտո ընկերություններից մինչև Web3
Սիմոնյանն շեշտում է աշխարհի թվային քարտեզի վրա Հայաստանի եզակի դիրքը։
Այսօր կրիպտո ինդուստրիայի և Web3-ի խոշոր խաղացողները Հայաստանում կա՛մ արդեն բացել են իրենց գրասենյակները, կա՛մ միացած են դրան՝ հայազգի հիմնադիրների միջոցով։
«Այդ ներուժն անտեսելը նշանակում է բաց թողնել հսկայական հնարավորությունը, -նշում է նա: -Հայաստանն այժմ առանցքային պահ է ապրում: Կենտրոնական բանկը և համապատասխան գերատեսչություններն ակտիվորեն աշխատում են կրիպտոսֆերայի համար հստակ կանոններ ստեղծելու ուղղությամբ։ Կարգավորման հստակությունը բիզնեսի և ներդրողների շահերի քարտեզի մեր տոմսն է»,- վստահ է Սիմոնյանը։
Նրա համոզմամբ՝ թափանցիկ կանոններն ընկերություններին կգրավեն գալ Երևան, այլ ոչ թե՝ Պրահա կամ այլ եվրոպական մայրաքաղաքներ՝ երկիրը վերածելով նորարարություններն իրեն ձգող մագնիսի։
Հրատապատություն և ճկունություն. բանախոսներ ժամանակի մարտահրավերների համար
2025 թվականի ֆորումն աչի ընկավ իր հարմարվողականությամբ։ Թեև թեմաներն ու բանախոսներն ավանդաբար որոշվում են յուրաքանչյուր միջոցառումից հետո, այս անգամ կազմակերպիչներն ավելի հեռուն են գնացել՝ հրավիրելով լրացուցիչ փորձագետների:
«Աշխարհաքաղաքականությունն ու համաշխարհային գործընթացներն անմիջականորեն ազդում են ոլորտի վրա,- պարզաբանում է Տաթևիկը։ -Մենք հաշվի ենք առել ներկա համաշխարհային օրակարգը և գրավել նրանց, ովքեր ի վիճակի են թարմ գաղափարներ առաջարկել ժամանակակից իրողությունների համատեքստում։
Այս մոտեցումը ֆորումին հնարավորություն է տվել մնալու հրատապության առաջնագծում՝ արտացոլելով աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունները:
Երկխոսության հարթակ. մրցակցությունից մինչև համագործակցություն
Երեք տարվա ընթացքում Doing Digital Forum-ը համախմբել է ավելի քան 100 խոսնակի 15 երկրից՝ դառնալով եզակի ասպարեզ, որտեղ նույնիսկ մրցակիցները նստում են նույն սեղանի շուրջ:
«Շուկայում մրցող ընկերություններն այստեղ քննարկում են մարտահրավերները և ընդհանուր լուծումներ փնտրում տեխնոլոգիական առաջընթացի համար»,- նշում է Սիմոնյանը։ Այս համագործակցությունն արդեն ապացուցել է իր արժեքը՝ ֆորումը վերածելով մի տարածքի, որտեղ ծնվում են ոլորտի զարգացման միասնական մոտեցումներ։
Հայացք ապագային. ներդրումները որպես առաջնահերթություն
Առաջ ընկնելով՝ Սիմոնյանը հայտարարեց հաջորդ տարվա ծրագրերի մասին. «2026 թվականին մենք կենտրոնանալու ենք ներդրումային ապագայի վրա»։ Ֆորումը կենտրոնանալու է ներդրումների համար խոստումնալից ոլորտների վրա՝ մասնակիցներին խոստանալով ոչ միայն ոգեշնչում, այլև՝ գործնական պատկերացումներ:
«Մենք շարունակում ենք առաջ շարժվել՝ ստեղծելով հարթակ, որը ոչ միայն արձագանքում է փոփոխությանը, այլև օգնում է ձևավորել դրանք»,- եզրափակեց նա։
Doing Digital Forum 2025-ը ոչ միայն իրադարձություն էր, այլև՝ ազդանշան. Հայաստանը պատրաստ է ոչ միայն մասնակցելու թվային հեղափոխությանը, այլև առաջնորդել այն։ Մնում է սոսկ անել հաջորդ քայլը:






