Doing Digital Forum-ին այս տարի որպես գործընկեր միացել է Amazon Web Services (AWS)-ը՝ աշխարհի ամենահամապարփակ և լայնորեն կիրառվող ամպային տեխնոլոգիական հարթակը։

AWS-ը սպասարկում է աշխարհում միլիոնավոր հաճախորդների՝ օգնելով նրանց դառնալ ավելի ճկուն և արագացնել թվային փոխակերպումը՝ առաջարկելով ամենալայն հնարավորությունները, ամենամեծ մասնագիտական համայնքը, երաշխավորված անվտանգություն, շարունակական նորարարություն և ամենամեծ գործառնական փորձառությունը, ինչը հաճախորդներին հնարավորություն է տալիս զարգանալ ավելի արագ և վստահորեն։

Համաշխարհային զարգացումներին ընդառաջ՝  Doing Digital Forum 2025-ի օրակարգի կենտրոնում է ապագայի փողը և դրա ազդեցությունը տնտեսության վրա։

«Ուրախ ենք ողջունել AWS-ին՝ որպես Doing Digital Forum 2025-ի տեխնոլոգիական գործընկեր», – նշել է Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։ «AWS-ի ներգրավվածությունն ապահովելու է ոլորտի առաջատար գիտելիքների, գլոբալ լավագույն փորձի և նորարարական տեխնոլոգիաների հասանելիությունը՝ բացահայտելով ֆինթեք լուծումների ներդրման նոր հեռանկարներ։ Մեծ պատիվ է նաև հյուրընկալել երկու հեղինակավոր AWS խոսնակների, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձառությամբ»։

Տաթևիկ Սիմոնյան .jpg (79 KB)

Amazon-ի ձեռնարկությունների տեխնոլոգիաների ներդրման գծով ղեկավարներից Մաթիաս Ունդուրագա Բրեյթլինգը Doing Digital Forum-ին հանդես կգա հիմնական ելույթով, իսկ AWS Կենտրոնական Եվրասիայի տարածաշրջանի ղեկավար Իննա Օժոգինան կմասնակցի «Թվային փողի ազդեցությունը տնտեսական աճի վրա» խորագրով պանելային քննարկմանը։

Իննա Օժոգինա .jpg (32 KB)

Որպես ներկայիս ամենահաճկուն և ապահով ամպային հաշվողական հարթակ՝ AWS-ի ենթակառուցվածքն ապահովում է անվտանգության ամենաբարձր չափանիշները, որոնք պահանջվում են կառավարությունների, միջազգային բանկերի և այլ բարձր զգայունություն ունեցող կազմակերպությունների կողմից։ AWS-ի մոտեցման հիմքում նորարարությունն է. այն գործում է հաճախորդների կարիքներից հետընթաց աշխատելու սկզբունքով՝ ապահովելով շարունակական զարգացում, որն իրականություն է դարձնում գաղափարներն ու արագացնում փոխակերպման գործընթացը։ Իր գործառնական ամենամեծ փորձառությամբ և աննախադեպ մասշտաբով AWS-ը երաշխավորում է հուսալիություն և մասնագիտական ուղեցույց, որոնց հաճախորդները կարող են հիմնվել իրենց առավել կարևոր ծրագրերի համար։

«Պատիվ ենք համարում մասնակցել Doing Digital Forum 2025-ին և ակնկալում ենք սերտորեն համագործակցել մեր հայաստանյան հաճախորդների հետ, միասին հաջողությամբ իրականացնել նորարարական նախագծեր» - նշում է Իննա Օժոգինան։

Photo 1-1.jpg (97 KB)

Doing Digital Forum-ը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, արդեն երրորդ տարին անըդմեջ Հայաստան է բերում միջազգային առաջատար կազմակերպությունների ու ոլորտի պրոֆեսիոնալիների փորձն ու արժեքավոր գիտելիքները։

DDF25-ի մասնակիցները բացառիկ հնարավորություն կունենան ֆորումի ընթացքում գործնական հանդիպումներ ունենալ Amazon Web Services-ի ղեկավար կազմի հետ, նախապես հայտագրվելով։ Հայտագրման համար   [email protected] էլ. հասցեին ուղարկել անուն ազգանուն, կազմակերպության անուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե։ 

Photo 2.jpg (117 KB)

***

2023 թվականից ի վեր Doing Digital Forum-ը հյուրընկալել է ավելի քան 40 առաջատար խոսնակի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։

Doing Digital Forum-ի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է: Արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Fastex-ը Բլոկչեյն գործըներն է։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է։

Ֆորումի մանրամասների և տոմսերի համար՝ https://doingdigital.am/