Երբևէ մտածե՞լ եք, թե 2022 թ․ ծրագրավորման ո՞ր լեզուն կլինի ամենաշատ պահանջվածն ու ամենաբարձր վարձատրվողը։ Կան ավելի քան 200-ից ավելի ծրագրավորման լեզուներ, բայց դրանցից միայն մի քանիսն են օգտագործվում իրական կյանքում:

Անցած 14 ամիսների ընթացքում (2021 թ․ հոկտեմբերից մինչև 2022 թ․ նոյեմբեր) DevJobsScanner-ը վերլուծել է ծրագրավորողի թափուր հաստիքի մասին ավելի քան 12 միլիոն աշխատանքի հայտարարություն: Այս 12 միլիոն թափուր աշխատատեղերից DevJobsScanner-ն ընտրել է միայն նրանք, որոնք պահանջում են ծրագրավորման լեզվի գրագետ իմացություն:

Ստորև ներկայացնում ենք 2022 թ. ամենաբարձր վարձատրվող ծրագրավորման 8 լեզուները։

1․ JavaScript / TypeScript

Իր ստեղծման օրվանից JavaScript-ն արդեն մի քանի տարի շարունակ պոպուլյար է։
JavaScript-ը ներկայումս ծրագրավորման ամենապահանջված լեզուն է ողջ շուկայում։ Բացի դրանից, TypeScript-ի ի հայտ գալը (TypeScript-ում արդեն շտկված են JavaScript-ի բազմաթիվ թերություններ) նույնպես կարող է օգնել, որպեսզի այն շարունակի այդպես պահանջված մնալ։

TypeScript-ի պոպուլյարությունը վերջին տարիներին միայն աճել է: JavaScript-ի շատ նոր շրջանակներ ամբողջությամբ գրված են TypeScript-ով, օրինակ՝ Angular-ը կամ NestJS-ը:

2021 թ․ հոկտեմբերից մինչև 2022 թ․ նոյեմբերը DevJobsScanner-ը հանդիպել է աշխատանքի 801,000 առաջարկ (աշխատատեղերի մոտ 31%)-ը, որոնք որպես ծրագրավորման լեզու պահանջում էին JavaScript-ի կամ TypeScript-ի իմացություն։

Javascript.JPG (31 KB)

2․ Python

Python-ը 2022 թ. դարձել է երկրորդ ամենապահանջված ծրագրավորման լեզուն։
Այս հանգրվանին հասնելու բանալին եղել է դրա բազմակողմանիությունը՝ ծրագրային կոդը գրելուց մինչև սերվերների գործարկում կամ տվյալների վերլուծություն։Բացի դրանից, Python-ն ունի ամենամեծ և ամենաբազմամարդ համայնքներից մեկը:

Այդ տասնչորս ամիսների ընթացքում DevJobsScanner-ը գտել է 515,000 աշխատանքի առաջարկ (աշխատատեղերի մոտ 20%-ը), որոնք պահանջում էին Python լեզվի իմացություն:

Python.JPG (29 KB)

3․ Java

Լավագույն եռյակը եզրափակում է Java-ն։ 1995 թ․ իր ստեղծման պահից ի վեր Java լեզուն իսկապես պոպուլյար է եղել։

Թեև այս լեզվի ժողովրդականությունը վերջին տարիներին նվազել է ավելի ժամանակակից լեզուների ի հայտ գալուն զուգահեռ, ինչպիսին է Kotlin-ն է, այն նախկինի պես դեռևս ամուր տեղ է զբաղեցնում լավագույն եռյակում: Եվ այդ ամենը շնորհիվ այնպիսի շրջանակների, ինչպիսին Spring-ն է, որն օգտագործվում է շատ բարձրակարգ ընկերությունների կողմից:

2022-ին DevJobsScanner-ում հանդիպել է 443,000 աշխատանքի առաջարկ, որոնք պահանջել են այս լեզվի իմացությունը։

java.JPG (30 KB)

4․ C#

Չորրորդ տեղը զբաղեցնում է C# ծրագրավորման լեզուն։ C#-ը բազմաբնույթ պարադիգմային, ընդհանուր նշանակության, օբյեկտի վրա հիմնված ծրագրավորման լեզու է, որը նախատեսված է հիմնականում C++-ի որոշ թերությունների վերացման համար: C#-ն ունի օգտագործման լայն շրջանակ, դրա ամենատարածված կիրառումը .NET հարթակում է:

Այն նաև լայնորեն կիրառվում է Unity խաղային հարթակում՝ սցենարներ գրելու համար։ Ե՛վ .NET Framework-ը, և՛ Unity-ն հայտնի են բարձրակարգ ընկերությունների շրջանում:

2022-ին DevJobsScanner-ում հանդիպել է աշխատանքի 305,000 առաջարկ, որոնք պահանջել են այս լեզվի իմացությունը։

C#.JPG (28 KB)

5․ PHP

Լեզուն, որը 27 տարի առաջ կոչվում էր «անձնական գլխավոր էջ ստեղծելու գործիք», անհավանական ճանապարհ է անցել։

PHP-ն զբաղեցնում է հինգերորդ տեղը 2022-ի ամենապահանջված ծրագրավորման լեզունների շարքում։ 2022 թ․ վերջում PHP-ին բաժին կհասնի բոլոր մշակողների աշխատատեղերի պահանջարկի 10%-ը:

PHP-ն հիմնականում օգտագործվում է վեբ կայքերի մշակման համար՝ համակցված այնպիսի շրջանակների հետ, ինչպիսիք են Laravel-ը կամ Wordpress-ը:

2022-ին DevJobsScanner-ում հանդիպել է 226,000 աշխատանքի առաջարկ, որոնք պահանջել են այս լեզվի իմացությունը։

PHP.JPG (25 KB)

6․ C/C++

C լեզվի առաջին թողարկումից անցել է 50 տարի, իսկ C++ լեզվի ներդրումից՝ 37 տարի։ Այս երկար ժամանակահատվածում C/C++-ը պահպանել է իր պոպուլյարությունը լեզվի կանոնավոր թարմացումների և բարելավումների միջոցով: Ժամանակակից C++-ը ներառում է օբյեկտի վրա հիմնված, ընդհանուր և ֆունկցիոնալ առանձնահատկություններ:

Այն նաև թույլ է տալիս ցածր մակարդակի հիշողության մանիպուլյացիա: Արդյունաբերության մեջ դրա օգտագործումը լայն տարածում ունի, C++-ը կարելի է գտնել տեսախաղերում, սերվերներում, տվյալների բազաներում, տիեզերական զոնդերում և այլն։

Արդյունաբերության մեջ այս ծրագրի կիրառումը լայն տարածում ունի, C++-ը կիրառվում է  տեսախաղերում, սերվերներում, տվյալների բազաներում, տիեզերական զոնդերում և այլն։

Նշված ժամանակահատվածում հանդիպել է C/C++ ծրագրավորման լեզվի իմացություն պահանջող շուրջ 213,000 թափուր աշխատատեղ։

C plus plus.JPG (27 KB)

7․ Ruby

Ruby-ը գլխավորում է 2022-ի ամենապահանջված ծրագրավորման լեզուների 7-րդ հորիզոնականը՝ 125,000 թափուր աշխատատեղերով (ընդհանուր թափուր աշխատատեղերի 5%-ը): Դրա ամենատարածված օգտագործումը Ruby on Rails վեբ շրջանակի հետ է։

Ruby-ն կիրառում են որոշ առաջատար տեխնոլոգիական ընկերություններ, ինչպիսիք են Twitter-ը, Crunchbase-ը կամ Github-ը:

Ruby.JPG (29 KB)

8․ Go

Go-ն ծրագրավորման բավականին երիտասարդ լեզու է, որը ստեղծվել է 12 տարի առաջ Google-ի կողմից: Google-ը նախագծել է Go-ն՝ բարելավելու ծրագրավորման արտադրողականությունը բազմամիջուկ, ցանցային մեքենաների և խոշոր կոդերի բազաների դարաշրջանում:

Go-ի ժողովրդականությունը աստիճանաբար աճում է, իսկ 2023 թ․ այն կարող է մտնել լավագույն հնգյակ։ Բարձր մակարդակի ընկերությունները, ինչպիսիք են Uber-ը կամ Twitch-ը, նույնպես օգտագործում են Go-ն:

Այս ծրագրավորման լեզվի իմացություն պահանջող մոտ 53,000 թափուր աշխատատեղ է գտնվել DevJobsScanner-ում։

go.JPG (28 KB)