DxOMark-ի մասնագետները փորձարկել են Honor X9c սմարթֆոնի ինքնավարությունը և նրան շնորհել առաջին տեղը` ամենաերկարակյաց սարքերի վարկանիշում։
Honor X9c-ը հագեցած է 6600 մԱժ մարտկոցով՝ 66 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ, 6,78 դյույմանոց OLED էկրանով՝ 2700x1224 թույլատրությամբ և 120 Հց թարմացման արագությամբ, ինչպես նաև Qualcomm Snapdragon 6 Gen 1 չիպով։
Թեստավորման արդյունքների համաձայն՝ սմարթֆոնը մեկ լիցքավորմամբ աշխատել է 55 ժամ՝ օրական 7 ժամ ինտենսիվ օգտագործմամբ։ Չափավոր ռեժիմում՝ օրական 4 ժամ օգտագործելով, սարքը աշխատել է 89 ժամ, իսկ տնտեսական ռեժիմում՝ օրական 2,5 ժամ՝ 128 ժամ։
DxOMark-ի թեստերում Honor X9c-ը ցույց է տվել հետևյալ արդյունքները՝ 15 ժամ 25 րոպե խաղերում, 29 ժամ 2 րոպե՝ տեսանյութեր դիտելիս և 42 ժամ 23 րոպե հեռախոսով խոսելու ժամանակ։
Ինչ վերաբերում է լիցքավորման ժամանակին, ապա արդյունքները, թեև պատշաճ են, բայց ռեկորդային չեն. լրիվ լիցքավորումը կպահանջի 70 րոպե: Փորձագետները նաև նկատել են անհամապատասխանություն ցուցադրված և իրական լիցքավորման մակարդակների միջև. 15,8% լիցքավորումը չափելիս համակարգը ցույց է տվել 20%:






