ՆԱՍԱ-ն պարզաբանել է առաջին մարսյան ռոտորանավի՝ Ingenuity-ի վթարի պատճառը։ Ինչպես հայտնում է ArsTechnica-ն, ուղղաթիռը կորել է մոլորակի տեղագրության առանձնահատկությունների պատճառով։

Ըստ փորձագետների՝ «ուղղաթռի նավիգացիոն սենսորները չեն կարողացել նկատել Մարսի համեմատաբար հարթ մակերեսի վրա բավականաչափ առանձնահատկություններ՝ նրա դիրքը որոշելու համար, ուստի, երբ նա իջնել է, դա արել է հորիզոնական շարժվելով»: «Դա հանգեցրել է նրան, որ ուղղաթիռը կործանվել է՝ կոտրելով պտուտակի բոլոր չորս թևերը», - ասվում է հրատարակության մեջ:

Ըստ Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայից ուղղաթռի առաջին օդաչու Հովարդ Գրիփի, կան նաև այլ տեսություններ այն մասին, թե ինչու է Ingenuity-ն խափանվել, սակայն վերը նշված պատճառն ամենահավանականն է:

«Իր առաջին թռիչքների ժամանակ Ingenuity-ն կարողանում էր տարբերել քարքարոտությունները և այլ հատկանիշներ՝ իր գտնվելու վայրը որոշելու համար: Բայց գրեթե երեք տարի անց, Ingenuity-ն թռչում էր Ջեզերո խառնարանի տարածքում, որը լցված է կտրուկ, համեմատաբար աննկատ ավազի ալիքներով:

2024 թվականի հունվարին NASA-ն հայտարարեց Մարսի վրա Ingenuity ուղղաթիռի առաքելության ավարտի մասին:

Perseverance մարսագնացը Ingenuity ուղղաթռի հետԿարմիր մոլորակի մակերեսին վայրէջք էր կատարել 2021 թվականի փետրվարին։