Իլոն Մասկի SpaceX ընկերությունը դարձել է աշխարհի ամենաթանկ մասնավոր սթարտափը ներդրողներին արժեթղթերի գնման մասին առաջարկից հետո։ Հրթիռներ եւ արբանյակներ արտադրողի մեկնարկային շուկայական արժեքը բարձրացել է 350 մլրդ դոլարի՝ կապված 65 տոկոսով արժեթղթերի գների աճի հետ, տեղեկացրել է Financial Times թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Գործարքի պայմանների համաձայն՝ SpaceX-ը եւ ներդրողները, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում միլիարդատիրոջ ձեռնարկության հանդեպ, կգնեն ընկերության 1,25 մլրդ դոլար արժողությամբ արժեթղթերը՝ մեկ հատը 185 դոլարով։ Մի քանի ամիս առաջ սթարտափի արժեթղթերը վաճառվում էին 112 դոլարով, իսկ դրա արժեքը գնահատվում էր 210 մլրդ։
SpaceX-ը առաջ է անցել TikTok-ի սեփականատեր ByteDance-ից, որի արժեքը անցած ամիս գնահատվել է մոտ 300 մլդ դոլար արժեթղթերի հետգնման ծրագրի հետ կապված։
Ինքը՝ SpaceX-ը, ձեռք կբերի մոտ 500 մլն դոլարի արժեթղթեր, մնացած կապիտալը կգա արտաքին ներդրողներից, որոնք շտապում են աջակցել աշխարհի ամենահարուստ գործարարի՝ Մասկի գործնական շահերին, որը դարձել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վստահելի անձը, նշված է հրապարակման մեջ։






