AnTuTu բենչմարկը հրապարակել է ամենաարտադրողական Android-սմարթֆոնների նոյեմբերյան ռեյթինգը։
Այն գլխավորել է Asus ROG Phone 9 Pro-ն Snapdragon 8 Elite նորագույն չիփսեթի հիման վրա, որը միջինը բենչմարկում հավաքում է ավելի քան 2,9 մլն միավոր։ Հաջորդում են Vivo X200 Pro-ն (2,86 մլն) եւ Oppo Find X8 Pro-ն (2,84 մլն) MediaTek Dimensity 9400 չիփով։
Չորրորդ եւ հինգերորդ տեղերում iQOO 13-ն (2,84 մլն) եւ OnePlus 13ն են (2,84 մլն) Snapdragon 8 Elite-ով։ Նրանց հաջորդում են Oppo Find X8-ը (2,77 մլն) եւVivo X200-ը (2,76 մլն)՝ հագեցած Dimensity 9400-ով։
8-10-րդ տեղերում են Snapdragon 8 Elite հիմքով սարքերը. Honor Magic 7 Pro (2,67 մլն), Magic 7 (2,66 մլն) եւ Redmi K80 Pro (2,61 մլն)։
Այսպիսով, թոփ-10-ը զբաղեցնում են 2025թ. «երկաթի» նմուշի ֆլագման սմարթֆոնները՝ փոխարինելով Snapdragon 8 Gen 3 սարքերին եւ այլ գաջեթների, որոնք ներկայացված են 2024թ. սկզբից։
Ռեյթինգում են հայտնվել Չինաստանում հասանելի սարքերը, դրանցից շատերը ներկայացված չեն միջազգային շուկայում։







