Redmi K80 և Redmi K80 Pro սմարթֆոնների պաշտոնական պրեմիերան տեղի է ունեցել մի քանի օր առաջ, և այժմ արդեն հասանելի է նոր ապրանքների վաճառքի վերաբերյալ առաջին ցուցանիշը, ինչը տպավորիչ է․ մեկ օրում չինացիները գնել են 660,000 սմարթֆոն։

Redmi-ն Weibo-ի իր էջում հրապարակել է նոր ֆլագմանները գնելու համար հերթ կանգնած մարդկանց լուսանկարները, որից պարզ է դառնում, թե ինչպիսի աժիոտաժ կա խանութներում:

Redmi K80 Pro-ն դարձել է ամենամատչելի սմարթֆոններից մեկը Snapdragon 8 Elite չիպով։ Այն ստացել է 2K լուծաչափով էկրան, 6000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 120 վտ լիցքավորման աջակցությամբ, IP68/IP69 պաշտպանություն և Xiaomi 15-ի նման տեսախցիկ, բայց առանց Leica ապրանքանիշի։ Գինը սկսում է 511 դոլարից։

Redmi K80-ն ավելի էժան է՝ սկսած 345 դոլարից: Այս մոդելը նույնպես ստացել է 2K էկրան և IP69 պաշտպանություն, իսկ մարտկոցի հզորությունը կազմում է 6550 մԱ/ժ։

redmi k80. - 2jpg.jpg (124 KB)

redmi k80. - 4jpg.jpg (97 KB)

redmi k80. - 3jpg.jpg (124 KB)