Նոյեմբերի 22-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում առաջին անգամ անցկացվեց Visa Cashless Forum-ը։ Այս փակ միջազգային միջոցառումը համախմբեց պետական նշանավոր պաշտոնյաների, Visa-ի հայտնի խոսնակների, բանկային և ֆինանսական հատվածների  մասնագետների, վճարային տեխնոլոգիաների փորձագետների։ 

Ֆորումը ծառայեց որպես համագործակցության հարթակ՝ համախմբելով Հայաստանի հիմնական շահագրգիռ կողմերին՝ անկանխիկ վճարումների ապագան ուսումնասիրելու նպատակով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան փոխանակվել գաղափարներով և կապեր հաստատել՝ խթանելով նորարարություններն ու գործընկերությունը։ 

Visa Cashless Forum-ը Visa-ի ուղենիշային միջոցառումն է CISSEE տարածաշրջանում, որը ցուցադրում է կենտրոնական հատվածի ամենավերջին միտումները։  Առաջին անգամ ֆորումն անցկացվել է 2017թ-ին Ուկրաինայում, այնուհետև կազմակերպվել է Ղազախստանում, Սերբիայում և այլ երկրներում։ Այս տարի անցկացվելով Հայաստանում  ֆորումը կարևոր նշաձող սահմանեց՝ արտացոլելով երկրի աճող դերը՝ ֆինանսական լանդշաֆտի թվային վերափոխման գործում։ 

Որպես բանախոսներ հանդես եկան Visa-ի CISSEE և CEMEA տարածաշրջանների  բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց թվում էին՝ CEMEA տարածաշրջանում Visa-ի նախագահ Էնդրյու Տորրեն, Visa-ի CISSEE տարածաշրջանի համար պատասխանատու Քրիստինա Դորոսը, Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն, Visa-ի CEMEA տարածաշրջանի խորհրդատվության և վերլուծության բաժնի ղեկավար Նիկոլաս Խուրին,  Visa-ի CEMEA տարածաշրջանի պրոդուկտի, լուծումների և թվային գործընկերության բաժնի ղեկավար Գոդֆրի Սալիվանը, Visa-ի CEMEA տարածաշրջանի ավելացված արժեքի ծառայությունների բաժնի ղեկավար Ուոլթեր Լիրոնին։ 

Ֆորումի առանցքային թեմաներն էին՝ թվային վճարումները, գեներատիվ AI-ն, ավելացված արժեքի ծառայությունները և Gen Z ՝ որպես սպառողական ծախսերի աճի շարժիչ ուժ։  

Visa-ի մասին

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների և պետական կառույցների միջև: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին և տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին և ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին և ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք: