OVIO-ն Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից է։ OVIO-ի մայրուղային ցանցի երկարությունը 3000 կմ է և ապահովում է հասանելիություն և ծածկույթ հանրապետության ամբողջ տարածքում։ Երևանը գոտեվորող ցանցն ապահովում է տվյալների փոխանցում 40 ԳԲ/վ արագությամբ։ OVIO-ի կորպորատիվ հաճախորդների թվում են խոշոր բանկեր, պետական կառույցներ, հեռահաղորդակցության ընկերություններ և տարբեր ոլորտների միջազգային կազմակերպություններ:
Հանրապետությունում ժամանակակից ՏՏ ենթակառուցվածքների աճող կարիքներին աջակցելու անհրաժեշտությունն առաջացել է արդյունաբերության թվայնացման մեկնարկից 10 տարի առաջ։ Որոշ ժամանակ ծախսվեց այլ մարզերում տվյալների մշակման կենտրոնների կառուցման փորձի ուսումնասիրության վրա, որից հետո OVIO-ն Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մեկուկես տարվա ընթացքում կառուցեց երկրի ամենամեծ ՏՄԿ-ն։ Նախագծի ներդրումային ծրագիրը հաստատել է ՀՀ կառավարությունը և ներառվել Էկոնոմիկայի նախարարության ծրագրում՝ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում՝ որպես ռազմավարական նշանակության օբյեկտ։
Ի՞նչ դժվարություններ են առաջացել ծրագրի իրագործման ընթացքում
OVIO-ի՝ որպես հեռահաղորդակցության ծառայությունների օպերատորի համար, առանց մասնագիտացված ՏՏ ինտեգրատորի նման բարդ ու մեծ նախագծի իրականացումը հեշտ գործ չէր։ Ինժեներական նախագիծ մշակելու և անհրաժեշտ ՏՏ ենթակառուցվածքն ընտրելու համար ստեղծվեց աշխատանքային խումբ, որում ընդգրկվեցին OVIO-ի ինժեներները, Lenovo-ի մասնագետները, հիմնական ինժեներական համակարգերի մատակարարների և շինարարական կապալառու ընկերության ներկայացուցիչներ: Նախագծի մեջ խորամուխ լինելու ընթացքում աշխատանքային խումբը պետք է լուծեր հսկայական թվով բարդ տեխնիկական խնդիրներ, ներգրավեր անհրաժեշտ փորձաքննություն և մտածեր ու իրականացներ ինժեներական եզակի լուծումներ: Անհրաժեշտ էր հաշվի առնել նաև տարածաշրջանի առանձնահատկությունները սեյսմիկ ակտիվության առումով, ինչը զգալիորեն բարդացրեց նախագծումն ու շինմոնտաժային աշխատանքները։
««Մինչև շահագործման հանձնելու» ժամկետները չափազանց կարևոր էին մեր նախագծի համար: Արդյունքում, մեր ինժեներները Հայաստանում նախագծի համար տեղայնացրել են նույնական ՏՄԿ-ի աշխատանքային նախագիծը, ըստ որի՝ տվյալների կենտրոնը մեկ այլ տարածաշրջանում նախկինում կառուցվել, շահագործման է հանձնվել և այժմ հաջողությամբ շահագործվում է: Ընդ որում, մեր մասնագետներին հաջողվել է հաշվի առնել տարածքի անհրաժեշտ կլիմայական և սեյսմիկ առանձնահատկությունները, գտնել և իրականացնել ճիշտ լոգիստիկ և ինժեներական լուծումներ»,- պատմեց OVIO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը։
Ինչպե՞ս է կառուցված ՏՄԿ-ն և ինչպիսի՞ հզորությունների է այն աջակցում
Տվյալների կենտրոնի հզորությունը 2 ՄՎտ է, միացված է երկու անկախ ենթակայանների։ Ներսում կան երկու համակարգչային սրահներ, որոնք միասին տեղավորում են 216 սերվերի դարակ՝ յուրաքանչյուրը 5 կՎտ հզորությամբ:
Անսարքությունները հարթելու կայունությունն ապահովվում է N+1 սխեմայով, երբ պահեստային տարրը չի օգտագործվում աշխատանքի մեջ, քանի դեռ հիմնական տարրերից մեկը չի խափանվում: Այս դեպքում պահեստայինը ծանրաբեռնվածությունը վերցնում է իր վրա, և համակարգը շարունակում է գործել:
Ինչ վերաբերում է անվտանգությանը
Բոլոր ծառայությունների նախագծումը հիմնված է բարձր հասանելիության և անսարքությունների հարթման սկզբունքների վրա՝ բոլոր համակարգերի պահեստավորման և հարձակումներից ու աղետներից պահպանվող տվյալների պաշտպանությամբ:
ՏՄԿ-ն և դրա ենթակառուցվածքն արդեն հավաստագրված են ISO 27001, ISO 27017 և ISO 27018 ստանդարտների համաձայն, որոնք հաստատում են տեղեկատվական անվտանգության պահանջների համապատասխանությունը, այդ թվում՝ ամպային ծառայությունների հետ աշխատելիս:
OVIO-ի տվյալների կենտրոնը համապատասխանում է PCI DSS-ի (վճարային քարտերի տվյալների պաշտպանություն) և Tier III արտոնագրերի պահանջներին (հուսալիության մակարդակ, որն ապահովում է տվյալների կենտրոնի ցանկացած տարր նորոգելու և արդիականացնելու հնարավորություն՝ առանց սարքավորումն անջատելու և դրա աշխատանքը դադարեցնելու: Այլ կերպ ասած, նման տվյալների կենտրոնի հաճախորդները նույնիսկ չեն իմանում, որ հաստատությունում կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվել):

Ինչպե՞ս է ընտրվել սարքավորումների ինտերնետ մատակարարը
Ենթակառուցվածքի մատակարար ընտրելու համար OVIO-ն իրականացրել է շուկայի համապարփակ վերլուծություն՝ նախանշելով պահանջվող սարքավորումների համար իր որակի չափանիշներն ու կատարողականությունը և հաշվի առնելով սեփական հաշվողական հզորությունների կարիքները և իր հաճախորդների պոտենցիալ մասշտաբի պահանջները:
«Lenovo-ի լուծումների նկատմամբ վստահության ամենահստակ ցուցանիշը, իմ կարծիքով, այն փաստն է, որ մենք ինքներս Lenovo հարթակի վրա կառուցված ծառայությունների սպառող ենք: Ավելին, երբ մեզ անհրաժեշտ էր տեղայնացնել Wink հեռուստատեսային հարթակը մեր բաժանորդներին վիդեո ծառայություններ մատուցելու համար, մենք դրա համար ընտրեցինք Lenovo-ի ապարատային լուծումը, քանի որ մենք արդեն ունեինք ամպային հարթակների տեխնոլոգիական բազան: Հուսով ենք, որ Lenovo-ի հետ համագործակցությունը կշարունակվի ոչ միայն ամպային լուծումների, այլ նաև տարբեր հավելվածների ոլորտներում, որոնք օգտակար են ինչպես մեզ, այնպես էլ մեր հաճախորդների համար»,- ասաց Բորիս Դեմիրխանյանը։
Lenovo-ի լուծումն օպտիմալ տարբերակ է դարձել՝ շնորհիվ ծախսերի, իրականացման դյուրության, ինչպես նաև տարբեր ենթակառուցվածքներ ստեղծելու համար հարթակների ու կոնֆիգուրացիաների լայն տեսականու օպտիմալ համադրության: Բացի դրանից՝ Lenovo-ի սարքավորումները գործարկելու և OVIO ծառայությունները տեղակայելու համար կարիք չեղավ ընդլայնել ՏՏ մասնագետների անձնակազմը։ Ընկերությանը հաջողվեց սեփական ուժերով գլուխ հանել առաջադրանքից՝ Lenovo-ի ինժեներների արհեստավարժ աջակցությամբ։
Ի՞նչ ծառայություններ է տրամադրում ՏՄԿ-ն և ովքե՞ր են դրանցից օգտվում
Տվյալների կենտրոնը տրամադրում է ծառայությունների ամբողջական շրջանակ՝ դարակաշարերի վարձույթ (քոլլոքեյշն) և ամպային լուծումների լայն տեսականի։ OVIO-ի ՏՄԿ-ի հաճախորդները կարող են ինչպես վարձակալել տվյալների կենտրոնի ռեսուրսները կամ սերվերները, այնպես էլ տեղակայել իրենց սեփական դարակները և ցանկացած ինտերնետ-մատակարարի սարքավորումները: Ընկերության հաճախորդների թվում են և՛ խոշոր բիզնեսներ, և՛ փոքր ընկերություններ, ներառյալ ինտեգրատորները:
Ներկայումս մի քանի ծառայություններ արդեն ներդրվել են։ Ամենատարածվածը հանրային կամ հիբրիդային ամպն է (IaaS, infrastructure as a service՝ ենթակառուցվածքը որպես ծառայություն): Այն կառուցված է հիպերկոնվերգենցիայի տեխնոլոգիայով Lenovo ThinkAgile VX սերվերների վրա, որոնք հավաստագրված են VMware Cloud Foundation արտադրանքի փաթեթը գործարկելու համար: Ի լրումն ծրագրային ապահովման սահմանած մոտեցման (SDS, software-defined storage ծրագրային ապահովման պահեստ) տվյալների պահպանման համար, ներդրվել է նաև ամպային ցանցի վիրտուալացման համար նախատեսված ծրագրային մոտեցում (SDN, software-defined networking՝ ծրագրային ապահովման ցանց), որը հաճախորդներին տալիս է ճկունություն վիրտուալ ՏՄԿ-ի ցանցային լանդշաֆտը կարգավորելիս:
Ամպի հետ միասին նախագծվել և ներդրվել է պահեստային կրկնօրինակման ծառայություն (BaaS, backup as a service` կրկնօրինակումը որպես ծառայություն): Այն պաշտպանում է տվյալները մարդկային գործոնով պայմանավորված սխալներից և աղետների հետ կապված միջադեպերից, ինչպես նաև չարամիտ ծրագրերից, ինչպիսիք են ծածկագրող վիրուսները: OVIO-ի պահուստային կրկնօրինակման համակարգը պատրաստ է նման սպառնալիքների՝ շնորհիվ ժամանակակից ծրագրաշարի և բազմաստիճան պահեստային օրինակների պահպանման՝ օգտագործելով ժապավենային գրադարանները, դասական Lenovo ThinkSystem DE Series պահեստավորման համակարգերը և ժամանակակից «գրիր մեկ անգամ, կարդա բազմաթիվ անգամ» (WORM, write once read many) պահեստավորման համակարգերը՝ հիմնված ծրագրային ապահովման սահմանած մոտեցման վրա՝ Lenovo ThinkSystem SR650 V2 հուսալի սերվերներով:
Բացի պահետսային կրկնօրինակները պահպանելուց, օբյեկտների S3 պահեստը կարող է օգտագործվել այլ տվյալներ պահելու համար՝ լուսանկարներ, նկարներ, աուդիո և վիդեո, և այլ փաստաթղթեր:
Այս ամենը հաճախորդներին հնարավորություն է տալիս ստանալ ՏՏ ծառայությունների ամբողջական շրջանակ՝ հաշվողական ռեսուրսներից մինչև ոչ կառուցվածքային տվյալների պահպանում:
Ավելի քան 4000 միջուկ ունեցող ամպային կլաստերն ամբողջությամբ կառուցված է Lenovo սարքավորումների վրա՝ որպես առաջին փուլ։
Բացի ամպից՝ OVIO Wink IP հեռուստատեսային ծառայությունը տեղակայված է Lenovo սարքավորումների վրա՝ Հայաստանում առաջին ինտերակտիվ հեռուստատեսային և առցանց կինոհարթակը, որը հիմնված է ThinkSystem SR650 V2 սերվերի և Lenovo Storage D1212 պահեստավորման համակարգի վրա:
ՏՄԿ-ում տեղակայված Lenovo սարքավորումների վրա տարածվում է Lenovo Premier Support ընդլայնված ծրագիրը, որն OVIO-ին ապահովում է անհապաղ հասանելիություն ընկերության սպասարկող ինժեներներին և առաջնահերթ ծառայություն՝ դիմումների դեպքում։
«ՏՄԿ-ն առաջին հերթին դիզելային վառելիքի և էլեկտրամատակարարման, հովացման կամ կոկիկ դարակների շարքերի մասին չէ: ՏՄԿ-ն, առաջին հերթին, վստահության մասին է: Հաճախորդը պետք է այնքան վստահի տվյալների կենտրոնի օպերատորին, որ նրա խնամքին փոխանցի ամենաարժեքավոր բաները, որոնք այժմ ապահովում են հաջողությունը: Յուրաքանչյուր շուկա, որտեղ հայտնվում են տվյալների կենտրոնները, անցնում է ենթակառուցվածքների տեղադրման այս մեթոդի նկատմամբ վստահության ձևավորման փուլը: Հայաստանն այժմ գտնվում է հենց այս կետում: «Մանկական պահպանողականության» պայմաններում OVIO-ի տվյալների կենտրոնը կատարում է նաև կրթական առաքելություն՝ վստահություն ստեղծելով Հայաստանի համար հարաբերությունների բոլորովին նոր որակի և ձևաչափի նկատմամբ։ Այս առումով կրթական մասը մեզ համար շատ կարևոր է, այն կարևոր է մասնագիտական ծառայությունների ողջ շուկայի համար, և մենք փորձում ենք հատուկ ուշադրություն դարձնել դրան»,- հավելեց Բորիս Դեմիրխանյանը։
Հետագա ծրագրերը
OVIO-ն ավարտել է նախագծի առաջին փուլը՝ ենթակառուցվածքների շինարարությունը և ամպային ծառայությունների գործարկումը։ Հաջորդ փուլում ընկերությունը նախատեսում է ընդլայնել ՏՄԿ-ն և ավելացնել ամպային հարթակի հզորությունը։ Դարակների ներկայիս թիվը կարող է ապահովել 1000 անգամ ավելի շատ միջուկներ, և հաջորդ տարվա սկզբին ընկերությունն ակնկալում է կրկնապատկել իր ամպային հզորությունը՝ առանց նոր հարթակներ կառուցելու: Բացի դրանից՝ ընկերությունը նախատեսում է ընդլայնել բազմապրոֆիլ ՏՄԿ-ների կառուցման իր փորձը և այն հասցնել միջազգային մակարդակի:






