Infosys-ի հիմնադիր Նարայանա Մուրտիին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել։ Արարողությունը տեղի է ունեցել Երևանում ընթացող Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի ժամանակ։
Մուրտին Infosys-ի հիմնադիրն է, 2023 թվականի Հայաստանի պետական Global IT Award մրցանակի դափնեկիր և Հնդկաստանի ՏՏ ոլորտի առանցքային դեմք։
Նա Infosys-ը վերածել է նորարարական ծրագրային ապահովման համաշխարհային ընկերության:
2014 թվականին Մուրտին CNBC հեռուստաալիքի վարկածով 25 համաշխարհային բիզնես առաջնորդների շարքում զբաղեցրել է 13-րդ տեղը։
Fortune ամսագիրը 2012 թվականին նրան ներառել է մեր ժամանակների 12 խոշորագույն ձեռնարկատերերի ցուցակում։






