Քաղաքների զարգացմանն ու բնակիչների ապրելակերպի փոփոխությանը զուգահեռ մեծանում են հարմարավետ կյանքի ակնկալիքները։ Մարդիկ ձգտում են ապրել այնպիսի թաղամասերում, որոնք ոչ միայն  «ապրելու տեղ» կապահովեն, այլև թույլ կտան բալանսավորել լարված քաղաքային կյանքը հանգստի ու խաղաղ միջավայրի հետ։ Երևանում ժամանակակից կյանքի այս տեսլականը իրականություն է դառնում Sunday Towers-ի հետ․ բնակելի թաղամաս, որը խոստանում է փոխել երևանցիների քաղաքային կյանքի փորձառությունը։ 

Եզակի ճարտարապետական ​​ինքնություն. Sunday Towers-ի շենքերը

Արաբկիր վարչական շրջանի Գևորգ Վարդանյան 1/3 հասցեում կառուցվող Sunday Towers թաղամասի յուրաքանչյուր շենք առանձնանում է յուրահատուկ ճարտարապետական ոճով, ինչը թաղամասը ոչ միայն ֆունկցիոնալ, այլև աչք շոյող է դարձնում:

B շենքի նախագծման հիմքում համայնքակենտրոնությունն է, որտեղ մեծ ուշադրություն է դարձվել ընդհանուր կանաչ տարածքների վրա՝ ստեղծելով կենսունակ, ինտերակտիվ համայնքային միջավայր, որը խթանում է կապը բնակիչների միջև: 

B-1.jpg (1.09 MB)

12 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկերից բաղկացած շենքում առկա են 2-սենյականոց բնակարաններ 63-67 քմ մակերեսներով, 3-սենյականոց բնակարաններ 80-85 քմ մակերեսներով և 4-սենյականոց փենթհաուսներ վերջին հարկում՝ 84-188 քմ մակերեսով։  Շենքի առաջին վերգետնյա հարկում գործելու են հասարակական և առևտրային տարածքներ։

G շենքը երևանյան ջերմության արտացոլանքն է։ Նարնջագույն տուֆով ծածկված ճակատը` տարաչափ սյուների և պանորամային պատուհանների համադրությամբ ստեղծում է տեսողականորեն ներդաշնակ կառույց և քաղաքային միջավայրին առանձնահատուկ գույն տվող պատկեր։

G.jpg (679 KB)

Շենքը 9-հարկանի է, 6-ը՝ վերգետնյա, որոնցից երկուսն ունեն առևտրային նշանակություն։ Այստեղ հասանելի են  2-սենյականոց բնակարաններ 53-66 քմ մակերեսներով, 3-սենյականոց բնակարաններ 73-120 քմ մակերեսներով և 4-սենյականոց բնակարաններ 135 քմ մակերեսով:

D շենքն առանձնանում է համարձակ, մոդերն ճարտարապետությամբ՝ արտահայտված մուգ գույներով և սուր երկրաչափական լուծումներով։ Շենքի սև, մինիմալիստական ճակատը մնայուն առեղծվածային տպավորություն է թողնում, իսկ ֆունկցիոնալ ներքին կառուցվածքը կատարյալ է նրանց համար, ովքեր փնտրում են դինամիկ, հարմարավետ բնակելի միջավայր:

D.png (1.61 MB)

Այս շենքը ևս 9-հարկանի է, որոնցից 6-ը վերգետնյա են, 3–ը՝ ստորգետնյա։ Բնակելի համալիրի առաջին վերգետնյա հարկում կտեղակայվեն առևտրային կենտրոններ։ D շենքում կարող եք ձեռք բերել 2-սենյականոց բնակարաններ՝ 61-71 քմ մակերեսներով և 3-սենյականոց բնակարաններ՝ 92-95 քմ մակերեսներով։

Թաղամասին ժամանակակից շքեղություն է հաղորդում E շենքը՝ նետաձիգ կամարների և պանորամային պատուհանների համադրությամբ։ Մարմնագույն և կանաչ գույների առաջացրած հանգստության զգացումը համադրելով բնական լույսից ստացված ջերմության հետ՝ այս համալիրը անվիճարկելի ընտրություն են դարձրել բալանսավորված ապրելակերպի ձգտողների համար։

E 002.jpg (744 KB)

E-ն ևս 9-հարկանի շենք է, որոնցից 6-ը՝ վերգետնյա են, իսկ առաջին վերգետնյա հարկը նախատեսված է առևտրային գործունեության համար։ Այս շենքում առկա են 2-սենյականոց բնակարաններ՝ 58-73 քմ մակերեսներով, 3-սենյականոց բնակարաններ՝ 88-97 քմ մակերեսներով և 4-սենյականոց դուպլեքս փենթհաուսներ 140 քմ մակերեսով։

Z շենքը առաջարկում է ընդարձակ տերասաներով բնակարաններ, որոնք հնարավորություն են տալիս տնից դուրս չգալով բացօթյա հանգիստ ապահովել: Շենքի՝ գեղեցիկ կամարներով զարդարված ճակատը յուրահատուկ հմայք է տալիս նրան ստեղծելով՝ նրբագեղության և գրավչության մթնոլորտ:

Z-1.jpg (153 KB)

10 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկերից բաղկացած շենքում առկա են 1-սենյականոց բնակարաններ՝ 41 քմ մակերեսով, 2-սենյականոց ընդարձակ բնակարաններ 65-109 քմ մակերեսներով, 3-սենյականոց ընդարձակ բնակարաններ 96-193 քմ մակերեսներով և 4-սենյականոց ընդարձակ բնակարաններ՝ 131-338 քմ մակերեսով։  Ռելիեֆային առանձնահատկության շնորհիվ՝ առևտրային նշանակություն են ունենալու շենքի առաջին վերգետնյա և առաջին ստորգետնյա հարկերը։

A շենքի կասկադային կառուցվածքն ու ճարտարապետական համարձակ լուծումները շքեղ և հարմարավետ ապրելակերպ վարողների համար են։ Շենքի բազմաստիճան դասավորությունը ապահովում է ընդարձակ տերասներ և բաց տարածքներ ներդնելու լայն հնարավորություն: Այս կառույցը, իր դինամիկ դասավորությամբ, պատրաստվում է վերաիմաստավորել Երևանի լանդշաֆտը` բնակիչներին առաջարկելով շքեղության և հանգստության կատարյալ հավասարակշռություն:

A.jpg (577 KB)

Կարիքներին համապատասխանեցված ապրելակերպ

Sunday Towers-ը առանձնանում է ոչ միայն ճարտարապետական հմայքով, այլև ժամանակակից հարմարությունները առօրյա կյանքում ինտեգրելու կարողությամբ։ Թաղամասում ամեն մանրուք խնամքով մշակվել է՝ ստեղծելու խաղաղ և նրբաճաշակ միջավայր, որը նպաստում է թե՛ հանգստությանը, թե՛ համայնքային շփումներին:

Մուտքն առանց մեքենաների. Բնակելի համալիրի տարածքում արգելված է ավտոմեքենաների երթևեկությունը, ինչը բնակիչների համար ապահովում է հանգիստ և անվտանգ միջավայր: 

Իսկ մեքենա վարող բնակիչների և նրանց հյուրերի համար առանձնացված է 500 մեքենայի համար նախատեսված կայանատեղի:

2 (1).png (1.04 MB)
2.png (1.28 MB)

Առողջարանային ոճի հարմարություններ Համալիրն առաջարկում է առողջարանային ոճի ծառայություններ, որոնք կնպաստեն բնակիչների առողջ ապրելակերպին։ Դրանց մեջ առանձնանում է ռուֆթոփ լողավազանը, որը տեղակայված է A և Z շենքերը կապող կամրջի վրա։ Ֆիթնեսի սիրահարների համար գործելու է վերջին սերնդի սարքավորումներով հագեցած մարզասրահ, ինչպես նաև յոգայի, պիլատեսի և սպա սրահներ՝ ապահովելով առողջ ապրելակերպի բալանսավորված մոտեցում։

Աշխատանք, խաղեր, հանգիստ․ Sunday Towers-ում ներդաշնակորեն համադրվում են աշխատանքն ու հանգիստը։  Բնակիչները հասանելիություն կունենան co-working սրահներին և գրադարանին, ինչը հրաշալի լուծում է հեռավար աշխատողների կամ սովորելու համար անձայն վայր փնտրողների համար։ Համալիրում առկա է նույնիսկ վինիլային ձայնագրությունների խանութ, որը ժամանակակից դիզայնին նոստալգիկ նոտա է հաղորդում։ Ժամանցի համար թաղամասում առկա է փակ կինոթատրոն՝ նախատեսված 8-10 անձանց համար, թենիսի կորտ, հանգստի գոտի։

4.png (1.25 MB)
3.png (1.06 MB)

Երեխաների մասին ևս չեն մոռացել․ տարածքում առկա է անվտանգ խաղահրապարակ և առանձնացված մանկական ակումբ, որտեղ ծնողները կարող են հանգիստ թողնել երեխաներին՝ հնարավորություն ունենալով հետևել նրանց անհոգ ժամանցին։

Աշխատանքի, հանգստի և ընտանեկան կյանքի այս բալանսը Sunday Towers-ը կատարյալ ընտրություն է դարձնում ինչպես ընտանիքների, այնպես էլ երիտասարդ մասնագետների ու թոշակառուների համար։

Խոհարարական և առևտրային ուղղություն Sunday Towers-ի ամենամեծ առանձնահատկություններից է թաղամասի ներսում սննդային և առևտրային ծառայությունների լայն ընտրությունը։ Սրճարանները, հացաբուլկեղենի խանութներն ու ռեստորանները կառաջարկեն համաշխարհային խոհանոցների բազմազան տեսականի, իսկ գինու սիրահարների համար կգործի գինու անկյուն՝ երկար օրվանից հետո մեկ գավաթ սիրելի խմիչքը վայելելու համար։

Բնակիչներին հասանելի են լինելու առևտրի կենտրոններ՝ ներառյալ սուպերմարկետ և դեղատուն։ Շտապողների համար կգործեն արագ սննդի, իսկ սուրճի սիրահարների համար՝ բարձրորակ սուրճի մատուցման կետ։

5.png (1.19 MB)

Դիրքը կարևոր է

Sunday Towers-ի տպավորիչ ճարտարապետական լուծումներից և հարմարություններից զատ թաղամասի կարևոր առավելությունն է դրա հարմարավետ դիրքը։ Արաբկիր համայնքում կառուցվող թաղամասը շատ մոտ է Երևանի ամենակարևոր տեսարժան վայրերին ու ենթակառուցվածքներին։ Օրինակ, թաղամասից Երևանի Փոքր կենտրոն՝ Օպերայի թատրոնը մեքենայով հասանելի է ընդամենը 10 րոպեում, մեքենայով՝ 30 րոպեում, Հայ-Ռուսական համալսարանը ևս մեքենայով 10 րոպեի հեռավորության վրա է գտնվում՝ հարմար հեռավորություն ուսանողների և գիտաշխատողների համար։

Հաղթանակի զբոսայգին՝ կանաչապատ տարածքներով և հանգստի գոտիներով, ոտքով 20 կամ մեքենայով 5 րոպե հեռավորության վրա է, իսկ Արաբկիր բժշկական կենտրոն մեքենայով կհասնեք ընդամենը 10 րոպեում։

6.png (907 KB)

Առաջին շենքերի հանձնումը՝ 2026 թվականին

Sunday Towers-ի առաջին E, D, G և B շենքերի՝ բնակիչներին հանձնումը պլանավորվում է 2026 թվականի երկրորդ կիսամյակին։ 

Շենքերում հասանելի կլինի բնակելի մակերեսների լայն ընտրություն՝ փոքրիկ ու հարմարավետ 2-սենյականոց բնակարաններից մինչև ընդարձակ ու շքեղ 4-սենյականոց փենթհաուսներ։ Բնակարաններից յուրաքանչյուրն ունենալու է բարձր առաստաղներ՝ 3․10 - 4․55 մ, մեծ պատուհաններ՝ բնական լուսավորության համար և հարմարավետ ներքին պլանավորում։

Sunday Towers-ին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ Toon Expo-ի շրջանակում, որը կայանալու է հոկտեմբերի 25-27-ը Մերիդյան Էքսպո կենտրոնում։