Կրիպտոարժույթի օրական փոխանակման և առևտրի ծավալով աշխարհում առաջին բորսայի՝ Binance-ի կրթական ստորաբաժանումը՝ Binance Academy-ն, «Կրիպտոդպրոց» կրթական ծրագրի շրջանակում հայտարարում են խորացված դասընթացի մեկնարկի մասին, որը նախատեսված է Հայաստանի առաջադեմ օգտատերերի համար:

«Կրիպտոդպրոց» նախագիծը մեկնարկել է տարեսկզբին և բաղկացած է բազային կրթական դասընթացից՝ հասանելի առցանց մոդուլների հավաքածուով; Այն նպատակն ունի սկսնակ օգտատերերին տրամադրել գիտելիքներ բլոկչեյնի և կրիպտոարժույթների վերաբերյալ: Նախագծին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ԱՊՀ երկրներից:

Կրիպտոդպրոցի նոր դասընթացի գլխավոր նպատակն է ավելի խորացված գիտելիքներ տրամադրել բլոկչեյն տեխնոլոգիայի, ապակենտրոնացված հավելվածների (DApps), ապակենտրոնացված ֆինանսների (DeFi), NFT-ների, կրիպտոթրեյդինգի և այլ թեմաների վերաբերյալ: Դասընթացը բաղկացած է 70 մոդուլներից: Այն բացվել է հոկտեմբերի 22-ին և կտևի մինչև նոյեմբերի 22-ը:

Binance-ի ցանկացած օգտատեր կարող է սկսել ուսուցումը, կրթական նախաձեռնությունը բացարձակ անվճար է: Դասընթացի ավարտին մասնակիցները ստանում են ավարտական հավաստագիր: Կրթական նախաձեռնության շրջանակում բոլոր մասնակիցներին սպասվում են պարգևներ առաջադրանքների կատարման համար, ինչպես նաև կարող են մասնակցել iPhone 15-ի և AirPods Pro Max-ի մրցանակների վիճակահանությանը: Մանրամասները՝ այս հղումով: 

«Կրթական նախաձեռնությունները շարունակում են մնալ մեր ռազմավարության հիմքում, որի նպատակն է խթանել թվային ակտիվների լայն կիրառումը։ Հայաստանը վստահորեն զբաղեցնում է առաջատար դիրքեր կրիպտոարժույթների ընդունման արագությամբ, և մենք ձգտում ենք օգտատերերին ապահովել խորացված և արդի գիտելիքներով բլոկչեյն տեխնոլոգիայի և կրիպտոարժույթների վերաբերյալ»,- ասում է Բինանսի՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի (CEE), ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանների ղեկավար Կիրիլ Խոմյակովը: 

Նրա խոսքով՝ Կրիպտոդպրոցի նման ծրագրերը նպաստում են տարածաշրջանում կրիպտոգրագիտության ձևավորմանն ու բարձրացմանը, ինչը օգնում է օգտատերերին վստահորեն ինտեգրել թվային ակտիվներն առօրյա կյանքում՝ հասկանալով անվտանգության և կարգավորման բարդ գործընթացները:

Binance-ի մասին

Binance-ը կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարն է՝ ֆինանսական ապրանքների փաթեթով, ներառյալ թվային ակտիվների առևտրի ամենամեծ բորսան ըստ ծավալի: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վստահած Binance պլատֆորմը նախագծված է օգտատերերի փողի ազատությունը բարձրացնելու համար և առաջարկում է կրիպտոարժույթի ապրանքների ու առաջարկների անզուգական պորտֆել, ներառյալ առևտուր և ֆինանսներ, կրթություն, տվյալներ և հետազոտություններ, բարեգործություն, ներդրումներ և ինկուբացիա, ապակենտրոնացում և ավելին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ։

Binance ակադեմիայի մասին

Binance Academy-ն առաջատար բլոկչեյնի և կրիպտոարժույթի կրթական հարթակ է, որն ունի ավելի քան 800 հոդվածներ և բառարաններ, ինչպես նաև դասընթացներ բլոկչեյնի, կրիպտոարժույթների, Web3-ի և այլնի վերաբերյալ: Այն մեկնարկել է 2018-ին և սպասարկում է միլիոնավոր ուսանողների ամբողջ աշխարհում՝ ավելի քան 30 լեզուներով: Binance Academy-ի կրթական նախաձեռնությունները ներառում են նաև Learn and Earn, համալսարանի իրազեկման ծրագիր, Ուսանողների դեսպան ծրագիր և գործընկերություններ առաջատար առցանց ուսուցման հարթակների, մասնագիտական ​​ասոցիացիաների և արդյունաբերական դաշինքների հետ: