IPhone-ի որոշ օգտատերեր հայտնել են, որ iOS 18-ի թարմացումը տեղադրելուց հետո մարտկոցի աշխատանքի տևողությունն առանց վերալիցքավորման զգալիորեն կրճատվել է։ Ընդ որում, որոշ մարդկանց մոտ ընդամենը մեկ ժամվա ընթացքում մարտկոցի լիցքը սպառվում է 20-30%-ով:

Apple-ը մի քանի խորհուրդ է տվել խնդիրը շտկելու համար։ Նախ՝ հարկավոր է օպերացիոն համակարգի բետա տարբերակը թարմացնել և սարքում տեղադրել դրա վերջնական տարբերակը, եթե ինչ-որ մեկը դա դեռ չի արել:

Apple-ի աջակցության ծառայությունից նաև նշել են, որ թեև օգտատերերը կարող են օգտագործել իրենց iPhone-ները թարմացումը տեղադրելուց անմիջապես հետո, որոշ գործընթացներ շարունակում են աշխատել հետին պլանում՝ ժամանակավորապես ազդելով մարտկոցի աշխատանքի և ջերմության վրա: Այս ֆոնային առաջադրանքների հետևանքով էլ սարքը թարմացումից հետո դեռ որոշ ժամանակ կարող է ավելի շատ էներգիա սպառել:

Apple-ը հաստատում է, որ մարտկոցի լիցքի օգտագործումը կկայունանա մի քանի օրվա ընթացքում, քանի որ համակարգը հարմարվում է նոր թարմացմանը: