Բջջային հավելվածները հարմար են և մեծապես պարզեցնում են մարդու կյանքը, սակայն դրանք կարող են նաև վտանգավոր լինել օգտատիրոջ համար։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Ալեքսանդր Չեռնենկոն «Փրայմ» գործակալությանը պատմել է, թե ինչպես կարելի է ճանաչել սպառնալիքը և պաշտպանել անձնական տվյալները։

Նա բացատրել է, որ վտանգավոր բջջային հավելվածները կարելի է բաժանել հինգ տեսակի.

  • «Գորշ ծրագրեր»,
  • Ծրագրեր, որոնք պահանջում են չափազանց շատ հասանելիություն ձեր սարքին,
  • Ծրագրեր, որոնք պահանջում ադմինիստրատորի շատ իրավունքներ,
  • Ծրագրեր, որոնք օգտագործում են հատուկ գործառույթներ,
  • Ֆիշինգային ծրագրեր։

Չեռնենկոն նշել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կարևոր է գնահատել մշակողի հեղինակությունը և ստուգել անվտանգության վկայականները: Հավելվածներ պետք է ներբեռնել միայն պաշտոնական խանութներից կամ ընկերությունների կայքերից: Սմարթֆոնի վրա տեղադրելիս կարևոր է օգտագործել հակավիրուսային ծրագրեր, իսկ դրանից հետո ստուգել տեղադրված հավելվածների հասանելիության վերաբերյալ իրավունքները։

Եթե ​​վտանգավոր հավելվածն ամեն դեպքում արդեն հայտնվել է ձեր սմարթֆոնում, հարկավոր է անհապաղ հեռացնել այն, անջատել ինտերնետի հասանելիությունը և սմարթֆոնը միացնել անվտանգ ռեժիմում: Դա անելու համար հարկավոր է օգտագործել հակավիրուս, և եթե չեք կարողանում այն ​​մաքրել, ապա ըստ Չեռնենկոյի՝ կարող եք հեռախոսը բերել գործարանային կարգավորումների վիճակի։