Apple-ը պատրաստվում է թողարկել iPhone SE 4 նոր բյուջետային սմարթֆոն, որը արտադրության ծախսերը նվազեցնելու նպատակով կստանա նախորդ iPhone 13 մոդելի էկրանը։ iPhone SE 4-ի OLED էկրանի հիմնական մատակարարները կլինեն BOE և LG ընկերությունները, տեղեկացնում է Wccftech-ը։
Սարքի արժեքը նվազեցնելու համար Apple-ը փոխել է iPhone 13-ի էկրանի որոշ բնութագրեր՝ նախքան դրանք iPhone SE 4-ում տեղադրելը: Մասնավորապես, դա նշանակում է, որ նոր էկրանը չի ունենա ProMotion տեխնոլոգիայի աջակցություն, կունենա գույների փոխանցման ավելի քիչ ճշգրտություն, իսկ լուսավորության պայծառությունը կլինի ավելի ցածր, ինչը կարող է ընդհանուր առմամբ բացասաբար ազդել օգտագործողի փորձառության որակի վրա։
Աղբյուրների համաձայն, BOE-ն Apple-ի հետ պայմանագիր է կնքել iPhone SE 4-ի համար մոտ 20 միլիոն OLED էկրաններ մատակարարելու համար, ինչը տպավորիչ թիվ է՝ հաշվի առնելով, որ այս հեռախոսը չի ակնկալվում դառնալ Apple-ի գլխավոր բեսթսելերը: Ենթադրաբար, iPhone SE 4-ի զանգվածային արտադրությունը կսկսվի 2024-ի հոկտեմբերին, իսկ սարքը կթողարկվի 2025-ի սկզբին։
Բացի LG-ից և BOE-ից՝ iPhone SE 4-ի էկրաններ Apple-ին ցանկանում է մատակարարել նաև Tianma ընկերությունը։ Սակայն, ինչպես գրում են ինսայդերները, Apple-ը դեռ պատրաստ չէ համագործակցել ընկերության հետ՝ իր արտադրանքի ոչ բավարար բարձր որակի պատճառով։






