Երևանում հունիսի 2-ին տեղի է ունեցել «Game Dev Conf: PowerPlay» համաժողովը, որի գլխավոր նպատակն էր քննարկել խաղերի ստեղծման վերջին միտումներն ու զարգացումները, տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը:

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել տեղակալ ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, որն իր խոսքում նշել է, որ Հայաստանում՝ թե´ միջազգային փորձագիտական, թե´ հայկական հիմնարար փորձով, ուժեղ համայնք է ձևավորվել այս ոլորտում և կարևորել նրանց համախմբելու անհրաժեշտությունը:

«Այս համատեքստում նախարարությունը, որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատու, պատրաստ է նպաստել թե´ համայնքի միջև, թե´ համայնք-Կառավարություն համագործակցության ամրապնդմանը»,- ասել է Ռուբեն Սիմոնյանը։

Նախարարի տեղակալը նշել է, որ նման միջոցառումները կարևոր հարթակ են ստեղծում՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, նպաստում կարևոր գաղափարների առաջացմանը և իրագործմանը:

Ռուբեն Սիմոնյան.jpg (252 KB)

Ռուբեն Սիմոնյանը անդրադարձել է նաև նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, որոնք կարող են հետաքրքիր և օգտակար լինել համաժողովի լսարանի համար։ Նախարարի տեղակալը մասնավորապես խոսել է ստարտափների, փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման, կրթական և ոլորտի աշխատողների կարողությունների զարգացման ծրագրերի մասին և հավելել, որ 2025-ին կլինեն նոր նախաձեռնություններ և ծրագրեր։

Համաժողովի շրջանակում կազմակերպվել են թեմատիկ աշխատարաններ և պանելային քննարկումներ ոլորտի տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ։

«Game Dev Conf: PowerPlay» համաժողովի կազմակերպիչն է Armenian Code Academy-ին։