«LEASING EXPO 2024»-ն արդեն երկրորդ անգամ մեկ հարկի տակ կհավաքի խոշոր կազմակերպությունների և 80-ից ավել ապրանքանիշի, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց:
Ցուցահանդեսը կտա հնարավորություն ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ:
Ներկայացված են լինելու՝
-Գյուղատնտեսական սարքավորումներ
-Արևային պանելներ
-Տրանսպորտային միջոցներ
-Շինարարական տեխնիկա
-Արդյունաբերական սարքավորումներ
-Արտադրական սարքավորումներ
-HoReCa մատակարարներ
-IT և ինովացիոն սարքավորումներ
-Բժշկական սարքավորումներ
-Օդափոխության համակարգեր
-Սառնարանային տնտեսություն
-Ջերմոցային տնտեսություն
-Ֆինանսական կառույցներ:
Մասնակիցները ներկայացնելու են իրենց հատուկ առաջարկները, ոլորտի նորարարություններն ու ներուժը։
Ցուցահանդեսը կանցկացվի երեք օր՝ ապրիլի 12, 13, 14-ը՝ ժամը 11:00-20:00, Մերիդիան ցուցահանդեսային համալիրում (հասցեն՝ Ոսկերիչների 1): Մուտքն ԱԶԱՏ է: Որպես այցելու կարող եք գրանցվել այստեղ:
Ցուցահանդեսի կազմակերպիչն է Big Projects LLC-ը, համակազմակերպիչը՝ Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիան։






