2024-ին Samsung-ի սմարթֆոնների և պլանշետների մոտ 50 մոդելներ կստանան One UI 7 ծրագրաշարը։ Այս մասին հայտնում է GizmoChina-ն՝ վկայակոչելով SamMobile ռեսուրսը։
Ակնկալվում է, որ Google-ը Android 15-ի աշխատանքները կավարտի մոտ 2024-ի հուլիսին: Samsung-ն այնուհետև կինտեգրի իր One UI 7 ծրագրաշարը Android-ի նոր տարբերակում, որի համար, հավանաբար, մի քանի ամիս կպահանջվի: Սա նշանակում է, որ դեռ երկար հարկ կլինի սպասել, մինչև Galaxy սարքերը կսկսեն ծրագրային ապահովման թարմացումն ստանալ:
Samsung-ը դեռ չի հրապարակել պաշտոնական ցուցակն այն սարքերի, որոնք կստանան Android 15-ը։ Այդուհանդերձ, SamMobile-ի խմբագիրներն այն կազմել են ինքնուրույն՝ հաշվի առնելով, թե հարավկորեական ընկերության սմարթֆոններ վերջին տարիներին ինչ հերթականությամբ են ստացել թարմացումները։
Այսպիսով, SamMobile-ը կարծում է, որ այս տարի առաջատար Galaxy S շարքի հետևյալ մոդելները կստանան Android 15-ը՝
- S21,
- S21+,
- S21 Ultra,
- S21 FE,
- S22,
- S22+,
- S22 Ultra,
- S23 FE,
- S23,
- S23+,
- S23 Ultra,
- S24,
- S24+,
- S24 Ultra:
Galaxy Z շարքում՝
- Z Flip 3,
- Z Flip 4,
- Z Flip 5,
- Z Flip 6,
- Z Fold 3,
- Z Fold 4,
- Z Fold 5,
- Z Fold 6:
Galaxy A շարքում՝
- A14,
- A15,
- A23,
- A24,
- A25,
- A33,
- A34,
- A53,
- A54,
- A72:
Galaxy Tab շարքում՝
- S8,
- S8+,
- S8 Ultra,
- S9,
- S9+,
- S9 Ultra,
- S9 FE,
- S9 FE+.
Galaxy F շարքում՝
- F54,
- F34:
Galaxy M շարքում՝
- M15,
- M33,
- M53,
- M34,
- M54:
SamMobile-ը կարծում է, որ շարքը կթարմացվի նշված հերթականությամբ՝ Galaxy S-ից Galaxy M․






