Ամերիկյան համալսարանի EPIC կենտրոնը կազմակերպում է «Ձեռնարկատիրության աշխարհի գավաթ» (Entrepreneurship World Cup- EWC ) ստարտափների մրցույթի ազգային փուլը Հայաստանում։
EPIC-ը՝ որպես ազգային կազմակերպիչ, կընտրի առավելագույնը երկու ստարտափ, որոնք հնարավորություն կստանան գնալ Սաուդյան Արաբիա՝ մրցելու այլ ստարտափների հետ ամբողջ աշխարհից։
Մրցույթը հնարավորություն կտա թիմերին ներգրավելու ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար՝ տրամադրելով նաև մենթորություն և քոուչինգ:
Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 21-ը՝ հետևյալ հղումով։






