Odnoklassniki սոցիալական ցանցը ներկայացրել է 2023-ի հիմնական արդյունքները՝ օգտատերերին անցանկալի բովանդակությունից և առցանց սպառնալիքներից պաշտպանելու վերաբերյալ։ Սոցցանցի փորձագետները պարզել են, թե որ թեմաներն են ամենից հաճախ փորձել օգտագործել հարձակվողները խաբեությունների, սոցցանցի կանոնները խախտող սպամ և այլ անցանկալի բովանդակություն ուղարկելիս։
Խաբեությունների համար այս սոցցանցում ամենահաճախ կիրառվողը վիճակախաղում շահելու թեման է։ Օգտատերերին խնդրել են մասնակցել խաղարկության կամ ստանալ դրամական մրցանակներ, այնուհետև խնդրել են վճարել «սպասարկման» կամ այլ վճար և այդպիսով գումար կորզել նրանցից։
Առցանց խարդախների շրջանում տարածվածությամբ երկրորդ տեղում են նվիրատվությունները, որոնք, իբր, կենդանիներին փրկելու կամ հիվանդ, վիրավոր մարդկանց օգնելու համար են։ Երրորդում առցանց խաղատներն են․ դրանք իրականում խաղատներ չեն, այլ դրանց նմանակումը ներկայացնող կայքեր։ Խարդախները զոհի մոտ տպավորություն են ստեղծում, թե նա գումար է շահել և հենց այդ գումարը կանխիկացնելու համար նրանից կորզում են ֆինանսական տվյալները և գումար գողանում։
Խարդախները նաև կիրառել են, այսպես կոչված, նիգերիական նամակները (հիմնականում ժառանգություն ստանալու պատրվակով են գումար շորթում), նաև SMS-ով խարդախությունները, երբ մարդկանց հեռախոսահամարով ինչ-որ տեղ են գրանցվում կամ ինչ-որ ծառայությունից օգտվում և նրանց մոլորեցնելով՝ ստանում SMS-ով ուղարկվող հաստատման կոդերը և խաբում նրանց։
2023-ի Odnoklassniki սոցցանցին հաջողվել է հնարավորինս պաշտպանել օգտատերերին առցանց սպառնալիքներից։ Սպամի քանակը, որն օգտվողը կարող է տեսնել, մոտ է զրոյի: Դեկտեմբերի վերջին սոցցանցի օգտատերերի քանակը, որոնք տեսել են նման ակտիվության, կազմել է սոցցանցի ամենօրյա ընդհանուր լսարանի 0,5%-ից պակասը մասը: Սա վերջին հինգ տարիների լավագույն ցուցանիշն է։
Սոցցանցը սպամ է համարում նաև անցանկալի գործողությունները կամ նյութերը սոցիալական ցանցում: Odnoklassniki-ն նպատակ ունի կանխել անորակ ապրանքների և ծառայությունների պարտադրումը, խարդախությունն ու անօրինական եկամուտն համացանցից օգտվողների հաշվին։ Ընկերությունը հայտնաբերում և սահմանափակում է նման բովանդակությունը ոչ միայն ձեռքով մոդերացիայի, այլ նաև ավտոմատ կերպով՝ մեքենայական ուսուցման ալգորիթմների միջոցով:
Խարդախների դեմ պայքարի շրջանակում նաև 2023-ին սոցցանցը գրանցել և դադարեցրել է ավելի քան 9 միլիոն կասկածելի մուտք մարդկանց օգտահաշիվներ։ Նման միջադեպերի մինչև 90% դեպքում պոտենցիալ հաքերները, հայտնաբերվում և արգելափակվում են ավտոմատ կերպով: Բացի դրանից՝ անցյալ տարի սոցցանցն ավելի քան 7 միլիոն անգամ արգելափակել է կասկածելի օգտատերերին կամ մասամբ սահմանափակել նրանց մուտքը դեպի կայք։






