Ռուսական Wildberries առցանց առևտրի հարթակը «Сколково» նորարարական կենտրոնի աջակցությամբ, հայտարարել է մրցույթ՝ գտնելու տեխնոլոգիական լուծումներ, որոնք կբարելավեն հարթակի ընթացիկ բիզնես գործընթացները:

Մրցույթին կարող են մասնակցել նորարարություններով զբաղվող ընկերություններ, որոնք կմշակեն ուղիներ՝ բարելավելու գործընթացների արդյունավետությունը հավաքման կետերում, տրանսպորտի և պահեստի լոգիստիկայի, ֆինանսական գործառնությունների, տեխնիկական աջակցության, ինչպես նաև առցանց շուկայի գործընկերների հետ փոխգործակցության գործընթացները:

Ընկերությունն այս աքսելերատորի մասնակիցների համար ստեղծել է բիզնես առաջադրանքների մանրամասն ցուցակ։ Եզրափակիչ փուլ անցած ընկերությունները կկարողանան գործարկել վճարովի փորձնական նախագիծ և փորձարկել մշակված տեխնոլոգիաների արդյունավետությունը հարթակի գործընթացների վրա: Տեխնոլոգիայի մասշտաբավորման համար երեք հաղթող ընկերությունները կկարողանան դիմել «Сколково»-ի դրամաշնորհների (մինչև 7 միլիոն ռուբլի):

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է դիմել մինչև 2024-ի մարտի 4-ը։ Հայտերն ընդունվում են մասնակիցներից ամբողջ աշխարհից։ Դրանք կարող են լրացվել ռուսերեն կամ անգլերեն: Ընտրվելու դեպքում մասնակիցը կհրավիրվի անցնելու կարճ աքսելերացիոն ծրագիր (իրենց առաջարկած լուծումը բիզնեսի առաջնորդներին ներկայացնելու համար նախապատրաստական փուլ), որից հետո մասնակիցն իր լուծումը ցուցադրման օրվա ժամանակ կներկայացնի Wildberries-ին։