2024-ին խոշոր վաճառքների առաջին օրը, որը կոչվում է «Կիբեռ երկուշաբթի» (Cyber Monday), տեղի կունենա հունվարի 29-ին: Այդ օրը շատ ապրանքներ կվաճառվեն մեծ զեղչով, ինչը կառաջացնի ավելի մեծ ակտիվություն համացանցային խարդախների կողմից։ «Ռոսկաչեստվո» թվային փորձագիտական կենտրոնի տեղեկատվական անվտանգության ղեկավար Սերգեյ Կուզմենկոն մի քանի պարզ խորհուրդ է տվել, որոնք կօգնեն խուսափել խարդախների զոհը դառնալուց։
Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է զգուշանալ ֆիշինգից, որը հաճախ տարածվում է էլեկտրոնային փոստի միջոցով: Ուստի, նախքան նամակների հղումները սեղմելը, խորհուրդ է տրվում ուշադիր կարդալ ուղարկողի էլփոստի հասցեն:
«Կեղծ հասցեները հաճախ ուղղագրական սխալներ են պարունակում և ուղարկվում են ընդհանուր հասանելի էլփոստի տիրույթից, ինչպիսին է @gmail.com-ը և կարող են ներառել նաև թվեր, տառեր կամ նշաններ: Ամենաանվտանգ բանը, որ կարող եք անել, վաճառողի պաշտոնական կայք այցելելն է և անմիջապես այնտեղ տեղականալն է բոլոր տեսակ ակցիաների և զեղչերի մասին»,- խորհուրդ է տվել Կուզմենկոն:
Երկրորդ ընդհանուր սպառնալիքը, որին պետք է ուշադրություն դարձնել Cyber Monday-ին, խանութների կեղծ էջերն են: Դրանք կարելի է ճանաչել մի շարք նշաններով, ինչպիսիք են՝ շուկայականից ցածր գները, պարտադիր կանխավճարը, ապրանքն ինքնուրույն վերցնելու կամ ծանրոցն ստանալուց հետո միայն վճարելու տարբերակի բացակայությունը։
Բացի դրանից, ըստ Կուզնեցովի, Whois ծառայությունում կարելի է ստուգել բրենդի կայքի դոմենային անվանումը և պարզել, թե երբ է ստեղծվել կայքը։ Եթե այն հայտնվել է վերջերս, բայց հավակնում է ներկայանալ որպես հին ապրանքանիշ, ապա մեծ հավանականությամբ, այն վնասակար է:






