ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն իրականացնում է երեք թեմաներով անվճար վերապատրաստման դասընթացներ հետևյալ մասնագիտացումներով՝
- Introduction to Python for Data Analysts Intermediate Level
- Linux + Introduction to Cloud Beginner Level
- Digital Marketing Intermediate Level
Առցանց անվճար դասընթացների նպատակն է վերապատրաստել երեք ուղղություններով տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների սկսնակ և միջին փորձառություն ունեցող մասնագետներին, որոնք կզարգացնեն իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, կունենան առաջխաղացում կարիերայում։
Գրանցվել կարող եք մինչև դեկտեմբերի 20-ը հետևյալ հղումով։
Տեղերը սահմանափակ են։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ (հեռախոս՝ 095 574 778, էլփոստ՝ [email protected])։






