Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ուրախությամբ տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-18-ը Երևանում կանցկացնի կիբեռանվտանգության Capture the Flag 2023 մրցույթը, որը նպատակ ունի կրթական վարժությունների և առաջադրանքների միջոցով ապահովել համակարգչի անվտանգությունը, ինչպես նաև իրականացնել և արձագանքել կիբեռհարձակումների, որոնք հնարավոր են իրական կյանքում։
Մրցույթն անցկացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia նախաձեռնության շրջանակում։ Միջոցառման գործընկերներն են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը։ Միջոցառման տեխնիկական գործընկերն է Ucom ընկերությունը։
Ավանդական դարձած հաքերային մրցույթին մասնակցելու են կիբեռանվտանգության ոլորտի մասնագետներից ձևավորված թիմեր, որոնք 24 ժամերի ընթացքում կմրցեն միմյանց դեմ՝ ցուցադրելով իրենց հաքերային հմտությունները։
Մրցույթը կանցկացվի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (Տերյան 105, Պոլիտեխնիկի №10 մասնաշենք, 6-րդ հարկ): Հարցերի դեպքում զանգահարել (010) 545 343 հեռախոսահամարով։
CyHubArmenia նախաձեռնությունն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարություն աջակցությամբ, ISTC-ի, Cisco-ի, IBM-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ԵրՄՄԳՀԻ-ի հետ համագործակցությամբ։






