Ամերիկյան հետախուզական գործակալությունը (Intelligence Advanced Research Projects Activity, IARPA) մի նախագիծ է իրականացնում, որի շրջանակում մշակվում է ճկուն էլեկտրոնիկայով հագեցած խելացի հագուստ․ այն թույլ կտա ձայնագրել աուդիո և վիդեո, ինչպես նաև հագուստը կրողի գտնվելու վայրի մասին տվյալները։

Ծրագիրը, որը կոչվում է Smart Electrically Powered and Networked Textile Systems (SMART ePANTS), ենթադրում է խոշոր ներդրում «խելացի տեքստիլի» մշակման համար, որը կրողը կունենա նույն զգացողությունները, ինչ սովորական հագուստի դեպքում: Դա կիրականացվի էլեկտրոնիկայի մշակման միջոցով, որը կձգվի, կթեքվի, կհարմարվի մարմին և հնարավոր կլինի լվանալ, ինչպես սովորական հագուստը:

Նախագծի արդյունքում պետք է ստեղծվի դիմացկուն և կրելու համար պատրաստի հագուստ, որը կարող է ձայնագրել աուդիո, վիդեո և տրամադրել դրա գտնվելու մասին աշխարհագրական տվյալներ:

Նման հագուստը կկրեն ամերիկյան հետախուզության, Պաշտպանության նախարարության, Ներքին անվտանգության նախարարության և այլ գերատեսչությունների աշխատակիցները։ Ենթադրվում է, որ այն պետք է օգնի գործակալության անձնակազմին և արագ արձագանքման ծառայության աշխատակիցներին վտանգավոր և սթրեսային միջավայրերում՝ չխոչընդոտելով նրանց արագ գործելու կարողությանը:

Նախագծի շրջանակում IARPA-ն հետազոտական ​​պայմանագրեր է կնքել մի քանի կազմակերպությունների հետ, որոնց թվում են՝

  • SRI International ամերիկյան շահույթ չհետապնդող հետազոտական ​​ինստիտուտը;
  • Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը;
  • Տեքստիլի ինտեգրվող և կոմպոզիտային համակարգեր արտադրող Nautilus Defense ընկերությունը;
  • ՏՏ Leidos ընկերությունը, որն իրականացնում է հետազոտություններ պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում;
  • Areté հետազոտական ​​ընկերությունը:

SMART ePANTS ծրագրի արդյունքները գործակալությունը մտադիր է ներկայացնել 42 ամիս հետ։