ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկատուների ցանկում Wildberries միջազգային առցանց հարթակն արդեն զբաղեցնում է 28-րդ տեղը՝ ՀՀ պետական բյուջե փոխանցելով 4,7 մլրդ դրամ։
«Մենք շարունակում ենք զարգանալ այն երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, զարգացնելով տեղական արտադրությունը, տեղական ձեռներեցներին բերելով նոր շուկաներ և բարելավելով կյանքի որակը», - նշել են Wildberries-ի մամուլի ծառայությունում:
Wildberries-ը Հայաստանում
Հայաստանում Wildberries միջազգային առցանց հարթակը գործում է 2018 թվականից, գործընկերների համար պատվերների տրամադրման կետերն արդեն բացվել են 2021թ․-ին, ուղիղ վաճառքները մեկնարկել են 2022թ․-ի վերջին՝ երկրում առաջին բաշխիչ կենտրոնի բացմամբ (2500 մ2 մակերեսով)։
2023թ.-ին երկրում առաջին անգամ հասանելի դարձավ առաքումների ընդունումը Wildberries-ի պատվերների տրամադրման կետերում, ինչը թույլ տվեց տեղական բիզնեսներին նվազեցնել իրենց լոգիստիկ ծախսերը և արագացնել պատվերների առաքումը հաճախորդներին:
2023թ․-ի առաջին կիսամյակի վերջում Հայաստանից գնորդների համար բացվել են Wildberries-ի ավելի քան 270 պատվերների տրամադրման սեփական և գործընկերային կետեր:
Wildberries-ի մասին
Wildberries-ը միջազգային խոշոր առցանց հարթակ է, որը շուկայում գործում է արդեն 19 տարի: Աշխարհագրությունը ընդգրկում է 7 երկիր՝ Ռուսաստանի բոլոր շրջանները, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Իսրայելը։ Ամեն օր Wildberries-ը մոտ 12 միլիոն ապրանք է առաքում իր հաճախորդներին իր ներկայության բոլոր երկրներում: 2023 թվականի մարտի վերջի դրությամբ առցանց հարթակի բոլոր լոգիստիկ կենտրոնների ընդհանուր մակերեսը գերազանցում է 2,8 մլն մ2:
Wildberries-ի տեսականին ներառում է ռուսական և արտասահմանյան ապրանքանիշերի արտադրանքը՝ հագուստ և կոշիկ, աքսեսուարներ, գեղեցկության պարագաներ, մանկական ապրանքներ, տեխնիկա և էլեկտրոնիկա, կենցաղային ապրանքներ, զարդեր, սնունդ, գրքեր, թվային ապրանքներ և շատ ավելին:
Արտերկրում Wildberries-ի գործունեության մասին կարդացեք տելեգրամյան ալիքում՝ t.me/globalwb:






