Էլեկտրոնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտը (IEEE) 802.11bb-ն ընդունել է որպես լույսի վրա հիմնված անլար հաղորդակցության ստանդարտ: Նոր ստանդարտը կոչվում է Li-Fi:
Մշակման հեղինակները շեշտում են, որ ի տարբերություն ռադիոհաճախականությունների, լույսի օգտագործումը մի շարք առավելություններ ունի։ Li-Fi-ն ապահովում է «ավելի արագ, հուսալի անլար կապ՝ աննախադեպ անվտանգությամբ՝ համեմատած սովորական տեխնոլոգիաների, ինչպիսիք են Wi-Fi-ը և 5G-ը»:
Տեսանյութում մշակողները ցույց են տալիս, թե ինչպես կարելի է Li-Fi համակարգը ինտեգրել շենքի լուսավորության համակարգին՝ տվյալների փոխանցման համար: Տվյալների փոխանցման համար օգտագործվում է ինֆրակարմիր սպեկտրի մի մասը, ուստի մարդիկ չեն տեսնի որևէ թարթում կամ նման բան:
Li-Fi-ի արագությունը հասնում է 224 Գբ/վրկ-ի: Fraunhofer ընկերությունից Դոմինիկ Շուլցը նշում է, թե քանի որ Li-Fi-ն աշխատում է օպտիկական բացառիկ սպեկտրում, դա հանգեցնում է ավելի բարձր հուսալիության և ավելի ցածր հետաձգման։
«Տեսադաշտի լույսի տարածումը բարելավում է անվտանգությունը՝ կանխելով պատերի միջով ներթափանցումը, նվազեցնելով միջամտության և գաղտնալսման վտանգը և ապահովելով ներքին նավիգացիան սանտիմետրերի ճշգրտությամբ»,- ասել է Դոմինիկ Շուլցը:






