«Հայաստանում ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի շրջանակում անցկացվեւմ են անվճար դասընթացներ՝ գերհամակարգիչների, բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC), ամպային տեխնոլոգիաների թեմաների շուրջ, այս մասին տեղեկացնում է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը։
Դասընթացների մանրամասները, ժամկետները, մասնակցության կարգը
«Cybersecurity» դասընթացի հայտերն ընդունվում են մինչև հունիսի 12-ը, մանրամասները՝ այստեղ։
«Data Analysis and Plotting in Python with Pandas» դասընթացի հայտերն ընդունվում են մինչև հունիսի 15-ը, մանրամասները՝ այստեղ։
«Scientific computing with Python» դասընթացի հայտերն ընդունվում են մինչև հունիսի 15-ը, մանրամասները՝ այստեղ։
Ծրագրի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ապահովումն է՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների, ամպային տեխնոլոգիաների, մեծ և լայնամասշտաբ տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու, ինչպես նաև որակավորված մասնագետներ պատրաստելու համար հմտությունների զարգացումը խթանելու միջոցով:
Դասընթացները կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը (AITC)՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ:







