Հայկական HopShop ստարտափը ՏՏ ոլորտի նոր պրոդուկտներ ներկայացնող Product Hunt հարթակում է և պայքարում է օրվա N1 արտադրանք դառնալու համար։

«Մենք արդեն 100 «կողմ» ձայն ենք ստացել ProductHunt-ում: Շնորհակալություն բոլորին ձեր աջակցության և օգնության համար: Մենք իսկապես գնահատում ենք ձեր «կողմ» ձայները, արձագանքներն ու ակնարկները»,- ասվում է ստարտափի LinkedIn-ի էջում։ Նաև նշվում է, որ մրցակցությունը թեժ է և օրվա թիվ մեկ արտադրանք դառնալու համար ավելի շատ ձայների կարիք ունեն։

HopShop-ը բջջային հավելված է, որը գնորդներին օգնում է լուսանկարների և տեսանյութերի միջոցով գտնել և գնել նորաձևության հետ կապված ցանկացած ապրանք (հագուստ, կոշիկ, աքսեսուարներ):

HopShop-ի օգտին կարող եք քվեարկել այստեղ։

Product Hunt-ը ամերիկյան կայք է, որը հնարավորություն է տալիս կիսվել և հայտնաբերել նոր ապրանքներ: Այն հիմնադրել է Ռայան Հուվերը՝ 2013-ն։