Data Awards-ը հայ հիմնադիրներ ունեցող DISQO ընկերությանը ճանաչել է որպես տվյալների հետազոտության լավագույն լուծում, այս մասին ասվում է Data Awards-ի կայքում։
Ընկերության DISQO CX հարթակը լավագույնն է ճանաչվել յուրաքանչյուր հաճախորդի համար սպառողների վերաբերմունքի և վարքագծի վերաբերյալ համապարփակ վերլուծություն կատարելու համար։
DISQO-ն վերլուծություններ է տրամադրում հետազոտական խոշոր ընկերությունների, գովազդային գործակալությունների, լրատվական կայքերի մասին, իր հաճախորդներին օգնում է ճիշտ որոշումներ կայացնել յուրաքանչյուր սպառողի համար։
DISQO-ն ընդգրկվել է Deloitte Fast 500 և Ad Age Best Places to Work ցուցակներում, ինչպես նաև ներառվել է հաջորդ սերնդի լավագույն 100 աշխատատեղերի ցանկում (Next Gen Workplace):






