Համացանցում հրապարակվել են Xiaomi 13 Ultra առաջատար սմարթֆոնով արված լուսանկարներ։ Այս սմարթֆոնը պետք է ներկայացվի ապրիլի 18-ին և կլինի աշխարհի ամենաթանկ տեսախցիկ-հեռախոսը։
Xiaomi 13 Ultra-ի արած լուսանկարներն իսկապես հիանալի են:







Նշենք, որ այս լուսանկարները հրապարակել է Xiaomi-ն, հետևաբար սրանք գովազդային լուսանկարներ են, որոնք դժվար թե անհաջող լինեին։ Բացի դրանից, նման լուսանկարները սովորաբար անում են պրոֆեսիոնալ լուսանկարիչները, որոնք ընտրում են հետաքրքիր անկյուն և ճիշտ են օգտագործում լուսավորության առավելությունները։ Հայտնի չէ, թե կկարողանա՞ն արդյոք սովորական օգտատերերը նույնպես այս որակի լուսանկարներ անել։
Xiaomi 13 Ultra-ի բնութագրերը
Xiaomi 13 Ultra-ն կստանա չորս 50 մեգապիքսելանոց պատկերի սենսոր (Sony IMX989 և երեք Sony IMX858): Բացի դրանից, ըստ լուրերի, այն կստանա QHD + AMOLED էկրան, Snapdragon 8 Gen 2 մեկ չիպային համակարգ և 4900 մ/Աժ մարտկոց՝ 90 Վտ լարային լիցքավորման աջակցությամբ։
Xiaomi 13 Ultra-ն կթողարկվի Չինաստանում, Եվրոպայում, Հնդկաստանում, Թայվանում, Ինդոնեզիայում, Թուրքիայում, Ճապոնիայում և Ռուսաստանում:






