Xiaomi 13 Ultra-ն՝ 2023 թ․ ամենաթանկ տեսախցիկ-հեռախոս. որքա՞ն կարժենա այն

10 ապրիլի, 2023  21:59

Xiaomi 13 Ultra-ն, որը պաշտոնապես կթողարկվի 2023 թ. ապրիլի 18-ին, կարող է լինել տարվա ամենաթանկ տեսախցիկ-հեռախոսը։ Համաձայն համացանց արտահոսած տեղեկությունների՝ այն կարժենա նույնիսկ ավելի թանկ, քան Samsung-ի և այլ ընկերությունների ներկայում հայտնի ֆլագմանները:

Slashleaks.com ռեսուրսի համաձայն՝ սմարթֆոնը կներկայացվի երեք տարբերակով.

  • 8/256 ԳԲ տարբերակը կարժենա $915,
  • 12/256 ԳԲ տարբերակը կարժենա $990,
  • 12/512 ԳԲ տարբերակը կարժենա $1090։

Սրանք շատ բարձր գներ են՝ հաշվի առնելով, որ այսօրվա շուկայում ֆլագմանների մեծ մասի գինն սկսվում է $700-800-ից, Xiaomi-ի նոր մոդելի ամենահամեստ տարբերակի գինն սկսվում է $915-ից:

Միևնույն ժամանակ, նշված գները, ըստ երևույթին, ակտուալ են Չինաստանի համար, իսկ համաշխարհային շուկայում սմարթֆոնը կարող է ավելի թանկ արժենալ։ Կարծիք կա, որ Եվրոպայում Xiaomi 13 Ultra-ի բազային տարբերակը կարող է արժենալ 1500 եվրո կամ նույնիսկ ավելին: Միաժամանակ, Samsung Galaxy S23 Ultra ֆլագմանային տարբերակը՝ 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, այժմ կարելի է գնել մոտ 1250 եվրոյով։


Xiaomi-13-Ultra-concept

Նոր Xiaomi 13 Ultra-ն, ամենայն հավանականությամբ, նման կլինի լուսանկարում պատկերված հեռախոսին։ Լուսանկարը հրապարակած ինսայդերը շատ լավ համբավ ունի․ նրա 841 հրապարակումների 92%-ը հաստատվել է։

Նոր Xiaomi 13 Ultra-ի բնութագրերի մասին քիչ բան է հայտնի, բայց կարծիք կա, որ դրա տեսախցիկները շատ ու շատ հետաքրքիր կլինեն. ըստ լուրերի՝ սարքի հիմնական տեսախցիկում կլինեն չորս մոդուլ, մինչդեռ ներկայիս ֆլագմանների մեծ մասը սահմանափակվում է երեք մոդուլով: Ամենայն հավանականությամբ, սմարթֆոնի բոլոր սենսորների լուծաչափը կլինի 50 ՄՊ։

Ակնկալվում է, որ հիմնական մոդուլը կունենա պատկերի դյույմանոց սենսոր՝ փոփոխական բացվածքով ոսպնյակով:

Սմարթֆոնի լուսանկարում կարելի է նկատել նաև օժանդակ մոդուլներ․ հավանաբար խոսքը բազմալիք սպեկտրոմետրի և լազերային ավտոֆոկուսի օգնականի մասին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ