«Բիգրաֆի» ընկերությունն սկսում է իր առաջնային պրոդուկտի՝ պարամետրիկ մոդելավորման նոր ծրագրաշար BeeGraphy խմբագրիչի նոր տարբերակի բետա թեստավորման փուլը։ 

Խմբագրիչը առցանց 3D պարամետրիկ մոդելավորման ծրագրաշար է, որը թույլ է տալիս ստեղծել 2D և 3D մոդելներ՝ օգտագործելով վիզուալ ծրագրավորման մոտեցումը: Գտնվելով ամպային միջավայրում, այն հնարավորություն է տալիս մասնագետներին մուտք գործել աշխատանքային միջավայր ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից: Համագործակցության գործառույթը թույլ է տալիս օպտիմալացնել հեռավար համատեղ աշխատանքի ողջ գործընթացը՝  իրական ժամանակում պարամետրիկ  ֆայլերի փոխանակումը (sharing), բազմակի օգտվողների կողմից խմբագրումները, համատեղ որոշումների ընդունումը և այլն:

Խմբագրիչի գործիքակազմը թույլ է տալիս ստեղծել բարդ հաշվողական մոդելներ, որոնք կարող են օգտագործվել 3D տպագրության, CNC արտադրության (թվային կառավարմամբ հաստոցներ), ճարտարապետական և արդյունաբերական նախագծման համար: 

Տևական ժամանակ մշակելով և կատարելագործելով ծրագրաշարը՝ «Բիգրաֆի»-ն այժմ անցնում է թեստավորման բետա փուլին, որի նպատակն է հանրային փորձարկումը և հետադարձ կապը օգտագործողների հետ։  

Թեստավորման ընթացքում՝ այս տարվա ապրիլի 1-ից 3D մոդելավորողները, դիզայներները, ինժեներները, CAD ինդուստրիայի այլ մասնագետներ հասանելիություն կստանան խմբագրիչի ողջ գործիքակազմին՝ անվճար փորձարկման և օգտագործման համար։ 

BeeGraphy խմբագրիչն աշխատում է բոլոր օպերացիոն համակարգերում, այդ թվում Windows, Mac, Linux, մոտ ապագայում այն համատեղելի կլինի նաև պլանշետների հետ: 

«Բիգրաֆի» ստարտափը  հիմնադրվել է 2021 թփորձառու ինժեներների, մաթեմատիկների  և դիզայներների թիմի կողմից, նպատակն է ստեղծել և կիրառել պարամետրիկ մոդելավորման նորարարական առցանց լուծումներ։